Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Որ­քա­նո՞վ են ար­դյու­նա­վետ անա­զա­տու­թյան մեջ գտնվող ան­ձանց հա­մար կազ­մա­կերպ­վող կրթա­կան ծրագ­րե­րը

SOCIETY

Օրերս «Փաստը» գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունը 2019 թվականի ընթացքում հասցրել է արդեն երեք պայմանագիր կնքել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ: Պայմանագրերից մեկով 36 միլիոն դրամ հատկացվելու է դատապարտյալների գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացման համար: Նման ծրագրերի իրականացումն, իհարկե, ողջունելի է, քանի որ օգնում է անազատության մեջ գտնվող մարդկանց նախ չկտրվել հասարակությունից, ազատ ժամանակը լրացնել օգտակար զբաղմունքով, իսկ հետո արդեն ազատության մեջ հայտնվելով՝ ստացած գիտելիքների օգնությամբ գտնել իրենց տեղը այդ նույն հասարակության մեջ և նվազեցնել ՔԿՀ վերադառնալու հնարավորությունները: Սակայն ծրագրի դրական կողմերը հաշվի առնելով՝ մեզ հետաքրքրեց՝ իսկ ՊՈԱԿ-ը մոնիթորինգ իրականացնո՞ւմ է պարզելու համար, թե այս ծրագրերը, մասնակիցների ստացած հավաստագրերը և վկայագրերը որքանով են օգնում նախկին դատապարտյալներին՝ արդեն ազատության մեջ:

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնամեթոդական դեպարտամենտի պետ Արտակ Ղուլ յանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ իրենք համապատասխան ծրագրերը ներկայացնում են տարեսկզբին կամ տարեվերջին: «Նախ պարզում ենք, թե ինչ հետաքրքրություններ ունեն անազատության մեջ գտնվող անձինք: Քննարկումներ ենք անցկացնում ՔԿՀ-ների, դրանց վարչությունների և արդարադատության նախարարության հետ, թե ինչպիսի ծրագրեր արժե իրականացնել: Դրանից հետո հաշվի ենք առնում դատապարտյալների և կալանավորված անձանց կրթական մակարդակը», - ասում է Ղուլյանը: 

Հարցին՝ իրականացնո՞ւմ են մոնիթորինգ՝ ծրագրերի արդյունավետությունը ստուգելու համար, Արտակ Ղուլ յանը պատասխանում է. «Հետագա մոնիթորինգի հետ կապված ասեմ հետևյալը. դասընթացներին մասնակցող դատապարտյալների վարքագծում բավական դրական փոփոխություններ են լինում: Նրանք սկսում են հետաքրքրվել իրենց դասերով, գրքեր են կարդում, այսինքն` իրենց վրա աշխատում են, որպեսզի ազատ արձակվելուց հետո վերաինտեգրվեն հասարակությանը, բայց կոնկրետ ազատության մեջ որքանով են կիրառելի դառնում իրենց ստացած գիտելիքները, նման ինֆորմացիա այս պահին դեռ չունենք, բայց հիմա կոնկրետ բազա ենք հավաքում», - նշում է մեր զրուցակիցը՝ ասելով, որ, օրինակ, բիզնես գրագիտության դասընթացին մասնակցող բոլոր անձանց տվյալները հավաքագրում են, բազա ստեղծում: «Շատերն առաջարկություններ են անում դասերի ժամանակ, որոնք, վերջիններիս ազատ արձակվելուց հետո, կօգտագործենք մեր մտածած բիզնեսը հիմնելու տարբեր փուլերում:

Այս պահին գործող բիզնես չունենք: Ի դեպ, այս տարի առաջին անգամ իրականացնում ենք բիզնես գրագիտության դասընթացը», ընդգծում է մեր զրուցակիցը:

Արտակ Ղուլ յանը նշում է, որ այս ծրագրերն արդյունավետ են: «Դասընթացներին մասնակցելու դիմումների քանակը բավական շատ է եղել, նույնիսկ այդքան հնարավորություն չենք ունեցել, քանի որ ֆինանսավորումը սահմանափակ է: Կոնկրետ այս պահին ծրագրերը իրականացնում ենք «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում: Իրականացնում ենք նաև վերապատրաստման և ուսուցման հատուկ դասընթացներ ՔԿՀ-ների ծառայողների համար», - հավելում է ՊՈԱԿ-ի ուսումնամեթոդական դեպարտամենտի պետը՝ ընդգծելով, որ այս ծրագիրն իրականացվում է և՛ ցմահ դատապարտյալների, և՛ կալանավորված անձանց, և՛ դատապարտյալների համար, իսկ անչափահասների համար առաջին անգամ իրականացվել են համակարգչային հմտությունների, կավագործության, բիզնես գրագիտության դասընթացներ:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ իրենց դիտորդական խմբի իրավասությունը տարածվում է միայն արդարադատության նախարարության վերահսկողության ներքո գտնվող ՔԿՀ-ների վրա, իսկ ՊՈԱԿ-ներն ավելի անկախ ինստիտուտներ են, այդ պատճառով ինքը չի կարող հստակ կարծիք հայտնել վերը նշված ծրագրերի մասին: «Օբյեկտիվորեն չենք կարող իրականացնել փաստաթղթերի և այլ ուսումնասիրություններ: Սակայն երբ այցելում ենք ՔԿՀ-ներ, առանձնազրույցներ ունենում դատապարտյալների հետ, մեր դիտարկումները թույլ են տալիս ասել, որ նման ծրագրերը բավարար արդյունավետություն չեն ունենում: Մի կողմից դրանք դեռ բավարար քանակով չեն իրականացվում, մյուս կողմից էլ դրանց որակական ասպեկտն այնքան էլ ճկուն և արդյունավետ չէ, որ իրականում հանգեցնի վարքագծի փոփոխությանը, նպաստի մարդու զարգացմանը և այլն: Արդյունքն այնքան շոշափելի չէ, որ ասենք՝ դրական տեղաշարժ կա, բավարար է և այլն: Հարցին անհրաժեշտ է համալիր և համակարգված մոտեցում», եզրափակում է Հասմիկ Հարությունյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League