Yerevan, 05.February.2026,
00
:
00
BREAKING


ՀՅԴ հայ­տը՝ որակապես նոր իրավիճակում

POLITICS

Այսօր երեկոյան ՀՅԴ-ն անցկացնելու է հանրահավաք, որն ուշագրավ իրադարձություն է մի քանի տեսանկյունից։

Նախ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում կրած պարտությունից հետո սա ավանդական կուսակցության, այսպես ասած, քաղաքական վերադարձն է՝ նոր կարգավիճակով, նոր ղեկավարությամբ, ու հավանաբար՝ նոր ասելիքով։ Հանրահավաքն ինքնին բացահայտելու է, թե ՀՅԴ-ն ինչ հետևություններ է արել անցած քսանամյակից ու, որ ավելի կարևոր է, ինչպիսի օրակարգով է ներկայանում հասարակությանը։

Մյուս կողմից՝ ընդդիմադիր ցանկացած ուժի հանրահավաքը կարևոր իրադարձություն է հետհեղափոխական Հայաստանում։ Բանն այն է, որ հեղափոխության հաղթանակից հետո՝ տևական մի շրջան, ընդդիմադիր ուժերն ու հասարակության բողոքավոր շերտերը ձեռնպահ էին մնում կտրուկ ընդդիմադիր շեշտադրումներով հանդես գալուց, էլ չասենք՝ հանրահավաքներ անցկացնելու նախաձեռնություններից, անգամ Երևանի ավագանու և խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավների ժամանակ նկատելի էր, որ, չնչին բացառություններով, քաղաքական ուժերը փորձում էին սահմանազատվել ակնհայտ ընդդիմադիր կարգավիճակից։ Նման իրավիճակն ուներ իր բացատրությունը՝ չափազանց բարձր էր վարչապետի վարկանիշը, ու քաղաքական ուժերը չէին ցանկանում թիրախավորվել հասարակության կողմից՝ հընթացս արժանանալով նաև «հակահեղափոխականի» ու «սևի» պիտակավորմանը։

Հիմա, ըստ ամենայնի, որակապես իրավիճակ է փոխվել, ու վարչապետի վարկանիշի տեսանելի անկման փուլում այլևս չի գործում «սևերի» ու «սպիտակների» հակադրության իռացիոնալ, արհեստական բանաձևը։ Դա տեսանելի դարձավ նաև դատարանների «պաշարման» ակցիայից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ վարչապետի կոչին հասարակությունը, մեղմ ասած, ոգևորությամբ չի արձագանքել։ Այլ խոսքով՝ հասարակության տրամադրությունների բնական սեգմենտացիա է տեղի ունեցել, ինչի հետևանքով քաղաքական ուժերն ինքնադրսևորման հնարավորություն են ստացել՝ ձերբազատվելով հեղափոխության հարուցած բարդույթներից։

Իհարկե, նոր իրավիճակը փորձություն է իշխանությունների համար ևս, ու հետաքրքիր է՝ արդյո՞ք ժողովրդավարության անշրջելիության մասին խոսող թիմը պատրաստ է լսել քննադատություն, նույնիսկ՝ խիստ ընդդիմադիր խոսք, թե՞ դարձյալ «հեղափոխական» «ինքնագործ» խմբեր են հայտնվելու, որոնք փորձելու են խանգարել ՀՅԴ հանրահավաքը կամ՝ ագրեսիվ հակաքարոզչություն իրականացնել դրա դեմ։ Այս հարցերի պատասխանները թերևս կստանանք այսօրվա հանրահավաքից հետո։

յուս կողմից՝ հանրահավաքը հետաքրքիր է նաև բովանդակային առումով, որովհետև այն հաջորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին սկանդալային նախաձեռնությանն ու ելույթին ու տեղի է ունենալու, ըստ ամենայնի, հենց այդ օրակարգով։ Կասկածից վեր է, որ ՀՅԴ-ն քննադատելու է Փաշինյանին, սակայն շատ ավելի կարևոր է, որ մենք լսենք ավանդական կուսակցության նաև այընտրանքային, համախմբող մոտեցումները։

Այնուամենայնիվ, դրական է, որ Հայաստանում տրվել է նոր ընդդիմության ձևավորման գործընթացի մեկնարկը, ու ՀՅԴ հանրահավաքը հենց այդ համատեքստում է։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live