Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


Թե ինչ եղավ հե­տո, երբ... կորս­վեց կա­յու­նու­թյու­նը

ANALYSIS

ՀՀ երրորդ հանրապետությունում կա ամեն ինչ՝ կայունությունից բացի. օրինակ՝ ԽՍՀՄ-ը, իր բոլոր գաղափարախոսական արգելքներով, մարդկանց տալիս էր նվազագույն նյութական բարեկեցության երաշխիք՝ մասնավորաբար հաստատուն աշխատավարձի, հանգստի հնարավորության ու կենսաթոշակի տեսքով, ու դա է անցյալի հանդեպ որոշ դեպքերում նոստալգիայի հիմնական ատաղձը՝ կայունությունը: Անցած տասնամյակներում բազմիցս հայտարարվեց, բայց այդպես էլ քաղաքականության շարժիչ ուժ չդարձան մարդը, մարդու կյանքի որակն ու կենսամակարդակը: Այդպես էլ օրակարգի թիվ մեկ հարց չդարձավ կրթությունը, որի ադյունքում կերտվում է իրական քաղաքացին: Տրամաբանական պիտի լիներ, որ 2018 թ. իշխանափոխությունն իրականացնողները արժևորում էին իրենց արածն ու արդյունքներ էին ուզում ստանալ, անցած մեկ տարում գոնե ձևավորած լինեին կրթական նոր հայեցակարգ, գաղափարական դոկտրին, առաջընթաց զարգացման տեսլական պարունակող ծրագիր:

Ակնհայտ է, որ արդյունքների տեսակետից «կիսահղի» լուծումների արդյունավետությունը գնահատելու բավարար ժամանակ եղել է: Անկախության սերունդը կյանք է մտել, ու համարյա ոչնչով չի տարբերվում իր նախորդներից: Սա Հայաստանի կրթական համակարգի բացահայտ ձախողման վկայություն է:

Հայտնի է, որ մենք միշտ շփոթում ենք ժողովուրդ, հասարակություն և քաղաքացի հասկացությունները: Ով չի ալարում, խոսում է ժողովրդի անունից, ներկայանում ժողովուրդ ու պահանջներ դնում ժողովրդի կողմից: Միանշանակ ակնհայտ է, որ դա շարքային պոպուլիզմ չէ, այլ մտածելակերպի մշակույթ, ավելի ստույգ՝ արատ: Ընտրություններում էլ կոնկրետ թեկնածուն կամ ուժը ստանում է ոչ թե հավաքական ժողովրդի, այլ իր համակիրների կամ որոշակի ընտրատեղամասի ընտրողների ձայները, և խիստ որոշակի թվով ընտրազանգվածը ժողովուրդ չէ: «Ամբողջ ժողովուրդ» չէ նաև որևէ մեկի կոչով փողոց դուրս եկող որոշակի քանակով մարդիկ, ինչ թվի մասին էլ խոսելու լինենք: Հետևաբար ռեալ չեն, ավելին՝ ապրիորի կամ պայմանական են «ժողովրդի կամք» կամ «ժողովրդի պահանջ», «ժողովրդի որոշում» հասկացությունները: 

Քաղաքական հեղափոխությունը (կամ իշխանափոխությունը) ամփոփվեց իշխանության ձևավորմամբ, որը, սակայն, դեռ չի ավարտվել համակարգի ձևավորման առումով, սրան զուգահեռ, որպես երկրորդ «հեղափոխություն», հայտարարվեց տնտեսականը: Ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը ամբողջական հաջողության երաշխիքներ չունեն՝ առանց գաղափարական հեղափոխության: Մի բան պարզ է՝ մեկ տարի հետո մենք ստացել ենք պոպուլիզմի ու ճշմարտության միջակայքում դեգերող քաղաքական գործիչներ, քաղաքականություն՝ առանց բովանդակության, ու քաղաքացիներից ամբոխի վերածվող հանրություն: Հանրություն, որ չստացավ հիմնականը՝ իր դերի ու նշանակության գնահատականը:

Եզրակացությունների ցանկում առաջին կետը պետք է լիներ նախորդների սխալները չկրկնելը: Տասնամյակներում Հայաստանում ստեղծվել է հայրիշխանության մոդելը. նախագահը տան մեծն է՝ ինքն է որոշում ում ինչ տալ ու չտալ, ով ոնց պիտի ապրի ու ինչ անի: Նախագահին փոխարինել ենք վարչապետով ու նրան ենք հանձնել նույն այդ որոշումների ընդունումը: Մենք համակարգ չենք փոխել, իսկ ուզում ենք, որ կյանքը փոխվի: Այս ամբողջ ընթացքում իշխանության մեջ գտնվող միայն մեկ մարդ է խոսում արժեքներից ու իդեալներից, միայն մեկ մարդ է խնդիր դնում ապահովել զարգացումը 21-րդ դարին համարժեք հենքով, նա իր իրավասությունների շրջանակներում փորձում է հեռանկարն իրականություն դարձնել: Բայց այդ մարդու իրավասությունները Սահմանադրությամբ սահմանափակ են, ու նա մնում է «սպիտակ ագռավ» իշխանության մեջ՝ լինելով, ըստ Սահմանադրության, պետության գլուխը:

Անարժեքության ամենավտանգավոր հետևանքն այն է, որ հասարակական կարծիքը սկսում են ձևավորել բանական ու բարոյական չափանիշներից հեռու մարդիկ, և նրանք ընտելացնում են հասարակությանը՝ գնահատել լավն ու վատը, ճիշտն ու սխալը՝ չունենալով սեփական կարծիք, սկզբունք ու համոզմունք: Անտեսակետներին հեշտ է ներշնչել, որ այսօր սա է ճիշտ, վաղը սա սխալ է՝ այդպես է պահանջում հեղափոխական նպատակահարմարությունը: Առավել հեշտ է անտեսակետներին կառավարել՝ բանականության փոխարեն ասպարեզ նետելով զգայականը, որը միշտ սուբյեկտիվ է: 

Ամփոփելով փաստենք, որ ներկայումս Հայաստանում քաղաքական դաշտը բավականին ամորֆ է՝ առկա է լուրջ վակուում: Պարբերաբար ստեղծվում են նոր կուսակցություններ, որ դիրքավորվում են քաղաքական «սպասումների դաշտում»՝ ինքնահաստատման ճանապարհին թիրախավորելով կամ սատարելով իշխանությանը կամ այլ ուժերին, նայած պահի նպատակահարմարությանը: Տխուր ավանդույթ է նաև, որ քաղաքական ուժերը, որպես կանոն, մասնակի բացառություններով, Հայաստանում գործունեության շրջան են համարում նախընտրականը միայն: Այդպես ձևավորվում է անպատասխանատու ընտրող, որ քվեախցիկում որոնում է ծանոթների ու բարեկամների անունները, անտեղյակ-անտարբեր է՝ որ կուսակցությունն ի՞նչ ծրագիր ունի ու ի՞նչ է առաջարկում, ինչպես նաև ոչ պակաս անպատասխանատու քաղաքական դաշտ: Արդյունքում դաշտը մնում է «հին Հայաստան»-«նոր Հայաստան» կարծրատիպերում՝ առանց գաղափարների, առանց հստակեցումների, առանց տեսլականների, իսկ քաղաքականությունը որոշում են ֆեյսբուքյան լայքերն ու իշխանության լայվերը:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation