Հետաքրքիր փաստեր փղերի մասին
PHOTO
Past.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր փղերի մասին, որոնք ձեզ անկասկած կօգնեն ավելին իմանալ այս կենդանի արարածների մասին և հիանալ նրանց յուրօրինակությամբ:
1. Եթե փիղը մահանում է, նրա ընտանիքի անդամները շատ ուշադիր հոգ են տանում նրա ոսկորների մասին:
2. Աֆրիկյան ու Ասիական փղերի ականջների չափերը տարբեր են: Աֆրիկյան փղերի ականջները 3 անգամ մեծ են Ասիականներից:
3. Աֆրիկյան փղերը օգտագործում են իրենց երկար ականջները տարբեր նպատակներով, ինչպես օրինակ՝ մյուսներին ազդանշան տալու կամ պաշտպանության համար:
4. Ե՛վ Աֆրկյան, և՛ Ասիական փղերը օգտագործում են ականջները որպես հովանոցներ:
5. Երկրորդ աշխարհամարտի ժամանակ առաջին ռումբը, որ ընկել է Բեռլինի վրա, սպանել է Բեռլինի կենդանաբանական այգու միակ փղին:
6. Այս հսկա կաթնասունը օրական կարող է խմել 80 գալոն ջուր (1 գալոն~ 4 լիտր):
7. Ջրի հոտը այնքան ծանոթ է նրանց, որ այն կարող են ճանաչել 3 մղոն հեռավորությունից:
8. Փղերը միակ կաթնասուններն են, որ չեն կարողանում թռչել:
9. Յուրաքանչյուր փղի ականջներ յուրահատուկ են և չկրկնվող:
10. Փղերն ապրում են մոտ 70 տարի:
11. Այս հսկան օրական մոտ 16 ժամ է ծախսում ուտելու վրա:
12. Փղերը շատ քիչ են քնում ՝ ընդամենը 5 ժամ:
13. Նրանք քնում են կանգնած ժամանակ:
14. Փղերի կնճիթները ոսկորներ չունեն: Մոտ 150.000 մկաններ ու նյարդեր ապահովում են կնճիթների ճկունությունը:
15. Փղի մաշկը կարծր է և մոտ մեկ մատնաչափ (2.5 սմ) հաստ:
16. Հսկա կաթնասունը այնպես է վերահսկում իր ուժը, որ նա կարող է կնճիթով ճանկել ու բարձրացնել հում ձուն ՝ առանց կեղևը ջարդելու:
17. Փիղը կնճիթն է լցնում 5 կվարտա ջուր (1 կվարտա =1.14 լիտր), ապա այն դատարկում է բերանի մեջ, որպեսզի խմի:




















































