Նախկին ընկերը ներկա չի եղել ինքնասպան եղած 29–ամյա Լիդայի հոգեհանգստին
SOCIETYNews.am-ը գրում է.
Տղամարդը, որից բաժանվելու պատճառով, ըստ շրջանառվող տեղեկությունների, նոյեմբերի 16-ին Երեւանում կախվել է 29-ամյա Լիդա Աղեկյանը, չի գնացել նրա հոգեհանգստին: Այս մասին NEWS.am-ին ասաց Լիդա Աղեկյանի ծանոթներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը։
«Կարծում եմ` ռիսկ չէր անի գար, որովհետեւ կռվի կվերածվեր։ Հիմա բոլորը նրա վրա կատաղած են, բոլորը նրան են մեղադրում Լիդայի մահվան մեջ»,– աղբյուրը։
Լիդա Աղեկյանի ոգեհանգիստը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին: Նրա ծնողներն արդեն Հայաստան են ժամանել ՌԴ-ից, վաղը նրան կհուղարկավորեն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի բնակարաններից մեկում նոյեմբերի 16-ին, հայտնաբերվել է 29-ամյա կնոջ դի՝ կախված վիճակում:
Լիդա Աղեկյանն ապրում էր հորաքրոջ տանը, ծնողները ՌԴ-ում են: Ինքնասպանություն գործելու պահին նա տանը մենակ է եղել:
NEWS.am-ի տեղեկություններով՝ նշանադրության օրը նշանակված է եղել, սակայն նրանք բաժանվել են, չեղյալ են հայտարարել նշանադրությունը, ինչը նրան հոգեկան ծանր ապրումների մեջ է գցել:
Շենքի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասել էր, որ լսել է, որ Լիդա Աղեկյանը ինքնասպանություն գործելուց առաջ հաղորդագրություն է գրել ընկերոջը` ասելով, որ ինքնասպան է լինելու:
Քննչական կոմիտեում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:



