Օրվա բաղադրատոմսը. Ջալեբի
LIFEԲաղադրիչներ
ալյուր – 1,5 բաժակ
սպիտակաձավար – 1,5թ/գդ
սոդա – 1/4թ/գդ
կեֆիր – 1ճ/գդ
ջուր – 2 բաժակ(տաք)
շաքարավազ – 1,5 բաժակ
հյութ կիտրոնի – 1թ/գդ
ձիթայուղ
Պատրաստման եղանակ
- Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, սպիտակաձավարը, սոդան, կեֆիրն ու 1 բաժակ տաք ջուրը: Ծածկում ենք ամանը ցելոֆանով և թողնում 2 ժամ տաք վայրում:

- Կաթսայի մեջ լցնում ենք 1 բաժակ տաք ջուրը, շաքարավազը, կիտրոնի հյութն ու դնում միջին կրակի վրա, հասցնում եռման աստիճանի, թողնում ևս 5 րոպե և հանում կրակի վրայից:
Եփած օշարակը թողնում ենք, որ սառչի:
- Խորը թավայի մեջ լցնում ենք ձիթայուղը ու դնում միջին կրակի վրա:
Ապա խոհարարական պարկի մեջ ենք լցնում ստացված խմորը և պարուրաձև շարժումներով ճզմում արդեն տաքաված ձեթի մեջ: Տապակում ենք ջալեբիները 2 կողմից մինչև ոսկեգույն երանգի առաջացումը:
- Պատրաստի ջալեբիները շարում ենք անձեռոցիկի վրա(որպեսզի ավելորդ ձեթը քամվի), ապա թաթախում պատրաստի օշարակի մեջ, թողնում 10 րոպե և մատուցում:

Ի դեպ, օշարակի փոխարեն կարող եք թաթախել ջալեբին մեղրի կամ հալեցրած շոկոլադի մեջ 
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



