ՀՀ քննչական կոմիտեն մերժեց Ավետիսյանների սպանության դրդապատճառի հետ կապված միջնորդությունը
SOCIETYՀՀ քննչական կոմիտեն Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության դրդապատճառի հետ կապված կարևոր հանգամանքի շուրջ քննություն կատարելու մասին տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունը մերժվել է:
«Մենք, ծանոթանալով գործի նյութերին, համարել էինք, որ քրեական գործում փաստական տվյալ կա առ այն, որսպանության դրդապատճառը, հնարավոր է, այլ է, քան հաստատված է քրեական գործինախաքննությամբ: Միջնորդություն
Նոյեմբերի 17-ին լրացավ Վալերի Պերմյակովի քրեական գործով քննիչի կողմից տրված ժամկետը, որի ընթացքում կողմերը պետք է ծանոթանային գործին և անհրաժեշտության դեպքում ներկայացանեյին միջնորդություններ: Միջնորդություններ չներկայացնելու պարագայում` քրեական գործը իր մեղադրական եզրակացությամբ պետք է ուղարկվեր գործը վերահսկող դատախազին:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավորվարչությունում քննվող քրեական գործով հոկտեմբերի 16-ին նոր մեղադրանք էր առաջադրվել Վ.Պերմյակովին։
Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ մեղադրյալի կողմից 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունըզուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀպետական սահմանը։



