Կապանցին Քաշաթաղում բանջարեղեն հավաքելիս զենք-զինամթերք է հայտնաբերել ու հանձնել ոստիկանություն
SOCIETYՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում մայիսի 18-ին, ժամը 11.05-ին, բաժին է ներկայացել Կապանի 49-ամյա մի բնակիչ և հանձնել 5.45 մմ տրամաչափի 100 փամփուշտ, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի 1-ական նռնակ, 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրազեն ու հայտնել, որ դրանք գտել է նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, Արցախի Քաշաթաղի շրջանի «Եմազլու» կոչվող տարածքում՝ բանջարեղեն հավաքելիս:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



