Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Շա­րու­նա­կում ենք մնալ ոչ գրա­վիչ եր­կիր

ANALYSIS

Հայաստանն այդպես էլ զբոսաշրջության համար գրավիչ չի դառնում: Օրինակ՝ անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկ՝ 8,6 մլն մարդ, այսինքն՝ մոտ 15 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ: Պարզվում է՝ նախորդ տարի ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Վրաստան են ժամանել Ադրբեջանից՝ 1,4 մլն մարդ: Երրորդ տեղում Հայաստանն է, որտեղից Վրաստան է ժամանել 1,3 մլն մարդ: Հետաքրքիրն այն է, որ ՀՀ-ից Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասար է արտերկրից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվին: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, անցած տարվա հունվարդեկտեմբերին Հայաստան ժամանել է 1 մլն 651 հազար 782 զբոսաշրջիկ, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 494 հազար 779 մարդ: Այսինքն՝ մեր հարևան Վրաստան մի քանի անգամ ավելի շատ է զբոսաշրջիկ այցելում, քան Հայաստան: Ընդ որում, Վրաստան են այցելում նաև զբոսաշրջիկներ Իրանից, մինչդեռ ոչ վաղ անցյալում իրանցիների սիրելի վայրը ՀՀ-ն Վրաստանը միայն զբոսաշրջության շնորհիվ տարեկան ունենում է մոտ երկու միլիարդ դոլար եկամուտ։ Ինչքան էլ ցավալի է խոստովանել, անգամ թավշյա հեղափոխությունը, որը Հայաստանը ճանաչելի դարձրեց արտաքին աշխարհում, չի նպաստել զբոսաշրջության զարգացմանը։ Վիճակագրական թվերը փաստում են մեկ տարվա ընթացքում զբոսաշրջիկների թվի աննշան աճի մասին։

Սա լրջագույնս խորհելու առիթ պետք է տա մեր իշխանություններին, որոնց հաճախ թվում է՝ հեղափոխությունը բրենդավորելով ու դրա մասին միջազգային հարթակներում խոսելով՝ կարող են նպաստել մեր երկրի վարկի բարձրացմանը։ Նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետև զբոսաշրջիկներին երկիր բերում են ոչ թե պետության առաջին դեմքի գեղեցիկ, պերճախոս ելույթները, այլ, առաջին հերթին, համապատասխան ենթակառուցվածքների գոյությունը։ Եթե շատ հեռուն չգնանք, ապա կարող ենք արձանագրել, որ, օրինակ՝ ՀայաստանՎրաստան միջպետական ճանապարհի հայաստանյան հատվածը գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում, ինչն արդեն անբարենպաստ համատեքստ է տուրիզմի զարգացման համատեքստում։

Հայաստանում գուցե սպասարկման ծառայությունների որակը իսկապես գտնվում է բավարար մակարդակի վրա, սակայն հատկապես մարզերում տարածված չէ փոքր հյուրանոցների ցանցը, ինչը ենթադրում է, որ ոլորտի, այսպես ասած, խոշոր խաղացողները խաղի կանոններ են թելադրում, ինչի հետևանքով Քոբուլեթիում հանգիստ կազմակերպելը մի քանի անգամ էժան է, քան Ծաղկաձորում՝ նույնիսկ հայաստանցի ընտանիքների համար։ Նման իրավիճակում ինքնին պարզ է, որ նույնիսկ համարժեք չէ խոսել զբոսաշրջության զարգացման մասին, ու պատահական չէ, որ մեր հարևան իրանցիներն անգամ Վրաստանը սկսել են գերադասել Հայաստանից։

Եվ վերջապես՝ Հայաստանի գործող իշխանությունները պետք է գիտակցեն, որ հնարավորինս արագ պետք է հաղթահարել, այսպես կոչված, հեղափոխության ադապտացիայի շրջանը, որովհետև օտարերկրացիները գերադասում են իրենց հանգիստն անցկացնել այնպիսի երկրներում, որտեղ պարբերաբար ճանապարհներ չեն փակվում, կամ ընդունված չէ ոմանց «ասֆատին պառկեցնելու» ու «պատերին ծեփելու» պրակտիկան։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement