Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Ավաղ»-ը և «եթե»-ն կհան­գեց­նեն Ջեր­մու­կի տա­րա­ծաշր­ջա­նի կոր­ծան­մա­նը»

SOCIETY

Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր վերաբացման թնջուկը շարունակում է մնալ բնապահպանների, ջերմուկցիների և կառավարության ուշադրության կենտրոնում: Ամուլսարում «ELARD» ընկերության իրականացրած երկրաբանական հետազոտության արդյունքները մինչև մայիսի վերջ կուղարկվեն ՀՀ քննչական կոմիտե, ինչից հետո կառավարությունը կհայտնի հանքի վերաբացման շուրջ իր տեսակետը: Այդ մասին օրերս ասել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. «Եթե հանքարդյունաբերող ընկերությունը բնապահպանական որևէ խնդիր չի առաջացնում կամ դրանք այնպիսի խնդիրներ են, որոնք վերահսկելի են, շարունակելու է իր գործունեությունը»:

Բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ եթե նախկին կառավարությունը փորձում էր ցույց տալ, որ Ամուլսարի հանքավայրում որևէ խնդիր չեն տեսնում, ամեն ինչ լավ է, և այն պետք է գործի, այս կառավարությունն ուրիշ դիրքորոշում ունի. «Հանրությունը, որը նրանց բերել է իշխանության, պահանջում է՝ պարտավոր եք մեր շահերը պաշտպանել: Այս կառավարությունը չի կարող բացեիբաց խոսել հանքի շահագործման արգելման մասին: ԱՄՆ դեսպանն իր վերջին ելույթում իրենց հստակ հասկացրել է, որ դուք Հայաստանում այլևս «Լիդիանի» նման հանքարդյունաբերող չեք ունենա, եթե մերժեք նրան: Իհարկե, ուղիղ տեքստով չի ասում, բայց խոսքը դրա մասին է: Հասկանում եմ, որ այստեղ կա հզոր պետությունների խնդիր: Մեր կառավարությունը ժողովրդին ասում է՝ այո՛, ձեր կողքին եմ, տարբեր ելույթներում պնդում է այն տեսակետը, որ եթե որևէ միջազգային փորձագետ կարողանա հաստատել, որ գլոբալ խնդիրներ կծագեն Ջերմուկում, Սևանա լճի և խորքային ջրերի հետ կապված, ապա կդադարեցնի հանքի շահագործումը: Բայց կարծում եմ, որ իրենք ուղղակի համոզված են՝ բոլոր այն փորձագետները, որոնց նրանք ընտրում են, երբևիցե չեն ասի այն, ինչ մենք ենք ուզում լսել: Անձամբ լսել եմ Բրոնզյանի փորձագետներին, որոնք պարզ տեքստով ասացին, որ վտանգները կան, և «Լիդիանը» դրանք չի ֆիքսել: Այնպես որ, տարբեր ելույթներում հնչող «ավաղ»-ը և «եթե»-ն կհանգեցնեն Ջերմուկի տարածաշրջանի կործանմանը», - ասում է Սիլվա Ադամյանը:

Տեսակետ կա, որ տեղացի փորձագետների կարծիքը, ընդ որում՝ ոչ միայն բնապահպանության ոլորտում, մի տեսակ անտեսվում է, լսելի չէ կառավարության անդամների համար: «Միանշանակ համաձայն եմ: Բազմիցս ասել եմ՝ ունենք հրաշալի փորձագետներ, որոնց պարբերաբար կանչել են, փորձել հասկանալ նրանց կարծիքը հարցերի վերաբերյալ, և ամեն ինչ դրանով վերջացել է: Եթե փորձագետի կարծիքը ձեռք է տալիս, այն է, ինչ իրենք են ուզում լսել, միանշանակ հաշվի կառնեն: Բայց եթե խոսում ես խնդիրների մասին, այն ժամանակ դառնում ես բոլորի աչքի փուշը: Սա լավ բանի բերել չի կարող: Նախկինում այլ կերպ էին վարվում, հիմա՝ այլ: Պետք է սթափվել, խելքի գալ: Մեր տեղի փորձագետներին չեն լսում և չեն հրավիրում քննարկումների: Սա դարձել է աքսիոմ», - կարծիք է հայտնում բնապահպանը: 

Ջերմուկի համայնքի բնակիչ Վազգեն Գալստյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ պետական համակարգը Ամուլսարի խնդիրը ոչ թե ամբողջության մեջ է դիտարկում, այլ միայն բնապահպանության ոլորտում: «Համայնքի բնակիչները դուրս են եկել, փակել հանքի ճանապարհը ոչ թե բնապահպանության խնդիրներից ելնելով, այլ իրավունքի հարց բարձրացնելով: Եթե կառավարությունը շարունակում է անտեսել բնակչության բուն պահանջը, սկսում է այն դիտարկել բնապահպանության տեսանկյունից, ստացվում է, որ իրենք կա՛մ իրավիճակին չեն տիրապետում, կա՛մ էլ անտեսում են համայնքի ձայնը, ինչու ոչ՝ նաև տրամադրվածություններն ու հնարավորությունները: Որոշում կայացնողները պետք է հարցերին միակողմանի չնայեն, քանի որ իրենց կայացրած որոշումներն անդրադառնալու են հենց իրենց վրա», - նշում է Վազգեն Գալստյանը: Վերջերս Ջերմուկ համայնքի բնակիչներն ավտոերթ և հանրահավաք էին կազմակերպել և նամակ հանձնել կառավարությանն ու պատգամավորներին: «Նամակում նշել ենք, որ մեր պայքարը սկսել ենք 2012 թվականից: Հիմնավորումներ և ապացույցներ ենք ներկայացրել, թե ինչ գործողություններ ենք ծավալել որպես համայնք և համայնքի բնակիչներ: Առաջարկել ենք ուշադրության կենտրոնում պահել խնդրի ոչ միայն բնապահպանական կողմը, այլ նաև իրավական հարցերը, որոնք համայնքին են առնչվում: Իշխանությունները պետք է հաշվի առնեն այն խնդիրները, որոնց պատճառով և՛ Ջերմուկ համայնքը, և՛ բնակիչները, և՛ պետական կառավարման համակարգը, և՛ հանքարդյունաբերողն ու բիզնեսը, և՛ ներդրողները հայտնվել են այս իրավիճակում», - նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ կան բազում խնդիրներ, որ օրենքի և իրավունքի հակասություններին են առնչվում: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League