Արմավիրի մարզում Opel-ը բախվել է կայանված Nissan-ին, վերջինն էլ վրաերթի է ենթարկել վարորդին, կնոջն ու ելակ վաճառողին. Shamshyan.com
SOCIETY
Մայիսի 19-ին խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:10-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Գառնիկ Խաչատրյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 QP 788 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է Երևանի բնակիչ, 36-ամյա Հովհաննես Մանուկյանին պատկանող, ճանապարհին կայանված վիճակում գտնվող Nissan Fuga մակնիշի 35 MC 056 համարանիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով Nissan-ը առաջ է ընթացել և վրաերթի է ենթարկել Nissan-ի վարորդին, նրա ուղևորին և նշված հատվածում ելակ վաճառողին: Վրաերթի հետևանքով նշված անձինք տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:



