31-ամյա ոչ սթափ քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից
SOCIETYԱԻՆ 911 ծառայությունը Մայիսի 18-ին, ժամը 02:58-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին կախվել է ճաղավանդակներից և փորձում է ցած նետվել:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Հ.Ղ.-ի (ծնված 1988 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանության բաժին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



