Հայաստանը կասկածի տակ չի դնում Գյումրու ռուսական ռազմաբազայի գոյությունը. Զոհրաբ Մնացականյան
POLITICSՀայաստանը կասկածի տակ չի դնում Գյումրու ռուսական ռազմաբազայի գոյությունը: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ոչ, չի ստեղծում»,- ասել է Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռազմաբազան եւ դրա հետ կապված միջադեպերը խնդիրներ են ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների համար:
«Կա ռազմաբազա համաձայնագրի հիմքով, այն մեծ նշանակություն ունի: Փոխհարաբերություններում կարող են տարբեր հարցեր լինել, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը կարող է կասկածի տակ դնել ռազմաբազայի գոյությունը»,- հստակեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



