«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երեւանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
SOCIETY«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երեւանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում ասվում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Մետրոյի աշխատանքները կսկսվեն ս.թ. մայիսի 18-ին՝ժամը 07:00-ին, եւ կավարտվեն ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։ Մետրոպոլիտենը միշտ աշխատել եւ աշխատում է իր կարգախոսին համապատասխան՝ արագ, անվտանգ եւ անխափան»:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



