ՀՀ նախագահը մինչև հանրաքվեն հանրությանը կներկայացնի իր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ
POLITICSՀայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մինչև դեկտեմբերի 6-ը հանրությանը հրապարակային կներկայացնի իր կարծիքը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը նկատեց, որ լրագրողներին շատ էր հետաքրքրում հարցը, թե արդյո՞ք ՀՀ Նախագահը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելու է մինչև հանրաքվեն:
«Ասեմ, որ, այո, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը իր դիրքորոշումը հրապարակային կներկայացնի հանրությանը մինչև դեկտեմբերի 6-ը:
Դա կլինի հարցազրույցի կամ հայտարարության ձևով»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
5
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages



