Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Ինտրիգային օր. դատարանի վճռին սպասելիս

POLITICS

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատարանը իր որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 16-ին։ Դժվար է, իհարկե, կանխատեսել որոշման բովանդակությունը, սակայն ինձ համար ակնհայտ է, որ ցանկացած դեպքում այն միանշանակ չի լինելու հասարակության տարբեր շերտերի համար։ Բանն այն է, որ դատավարության չորս օրերն ամենևին էլ չմեծացրեցին հասարակության վստահությունը արդարադատության նկատմամբ, ինչի ինդիկատորային դրսևորումն է դատարանի բակում իրար հակադիր երկու ցույցերի անցկացումը։ Դատարանի բակում հավաքված մարդկային երկու բազմություններից որևէ մեկին խնդրի իրավական բաղադրիչը չի հետաքրքրում։ Քոչարյանի աջակիցների համար նա անմեղ է, հերոս է ու պետք է ոչ միայն կալանքից ազատվի, այլ ընդհանրապես քրեական հետապնդումից, երկրորդ նախագահի ընդդիմախոսների համար նա հանցագործ է։ Նման իրավիճակում չափազանց մեծ է դատական գործընթացի վրա քաղաքական ու անձնական կոնյուկտուրայի ազդեցությունը, որովհետև այնպիսի տպավորություն է, որ ոչ թե իրավական գործընթացն է դիրքավորում փողոցում հայտնված մարդկանց, այլ ճիշտ հակառակը՝ գործ ունենք «փողոցային» արդարադատության հետ, և Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմախոսները փորձում են իրենց ագրեսիվ պահվածքով ազդել դատավարության ընթացքի, նրա սուբյեկտների վարքագծի վրա։ Օրինակ՝ քաղաքական կոնյուկտուրայի բացահայտ դրսևորում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վարքագիծը։ Սա այն դեպքն է, որ հրաշալի բացահայտում է, թե ինչպես է պաշտոնյան ենթարկվում քաղաքական իրավիճակի փոփոխությանը, հարմար տեղավորվում փոփոխությունների պարագայում։ Դեռ մեկ տարի առաջ Դավթյանը համոզված պաշտպանում էր Մարտի 1-ի գործի միանգամայն այլ սցենար, որտեղ մեղավորները Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցներն էին, այսօր նույն մարդը ջանասիրաբար թիրախավորում է Ռոբերտ Քոչարյանին՝ անհնար համարելով անգամ նրա խափանման միջոցի փոփոխությունը։ Ավելին, իրեն թույլ է տալիս անձնավորված վերաբերմունք պարունակող պահվածք, որը հազիվ թե հարիր է երկրի գլխավոր դատախազին:

Դատավարության անհարկի քաղաքականացումը երբեք չի կարող հանգեցնել իրավականորեն մոտիվացված որոշումների կայացմանը, համենայն դեպս՝ հասարակության մի ստվար զանգված կարծելու է, որ դատարանը վարվեց այնպես, ինչպես ցանկանում էր երկրի քաղաքական ղեկավարությունը։ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում հասարակությունը կասկածներ ուներ Մարտի 1-ի գործով կայացված դատավճիռների օրինականության վերաբերյալ։ Կան շատ մեծ մտավախություններ, որ հիմա կրկնվելու է նույն պատկերը, իսկ սա նշանակում է, որ Մարտի 1-ի էջը չի փակվելու կամ առնվազն նորից վերակենդանանալու է, երբ, ասենք, տարիներ հետո Հայաստանում տեղի ունենա նոր իշխանափոխություն։

Դատավարության չորս օրերը որոշակի դիսկուրս, տեսական ու գործնական բանավեճ հարուցեցին այն հարցում, թե ինչքանով է ճիշտ ընտրված Մարտի 1-ի գործի քննության մեթոդաբանությունը։ Ի վերջո, սա սկզբունքային հարց է, որովհետև միայն ճիշտ մեթոդաբանության միջոցով կարող ենք հասնել հանցագործության համապարփակ բացահայտմանը, առաջին հերթին տասը զոհերի սպանությունների հանգամանքների ամբողջական պարզաբանմանը։ Այս դատավարությունն, անգամ մեծ ցանկության դեպքում, չի կարող տալ այն հարցի պատասխանը, թե, ի վերջո, ովքե՞ր և ո՞ւմ հրամանով իրականացրեցին տասը սպանությունները։ Քանի դեռ այս հարցերի պատասխանները տրված չեն, միշտ լինելու են շահարկումներ՝ քաղաքական հետապնդումների, անձնական վրեժխնդրության հիմքով։ Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի՝ դատապարտված կողմնակիցներն ասում էին, որ այդպես էլ իրենցից որևէ մեկը չդատվեց սպանությունների համար, հետևաբար՝ մեղադրանքներն անհիմն են։ Հիմա, թերևս, նույն պնդումն են անելու նաև Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպաններն ու աջակիցները։

Այս գործը, թերևս, պետք է բացահայտվեր ներքևից։ Պետք էր նախ պարզել՝ ովքեր են կրակել, անմիջական հրաման տվողը կամ նախաձեռնողն ով է եղել: Սա թույլ կտար պատասխանատվությունն այնուհետև տարածել դեպի վերև՝ քրեական հետապնդման ենթարկելով նաև իշխանության վերնախավի այն ներկայացուցիչներին, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում արյունոտ իրադարձությունների համար, եթե իրոք նրանց մեղավորությունն ապացուցվի։ Բնականաբար՝ խոսքը իրավական պատասխանատվության մասին է։

Այնուամենայնիվ, սպասենք դատարանի այսօրվա որոշմանը, որն, անտարակույս, նոր իրավիճակ է ստեղծելու գործում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign