Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Առողջապահության նախարարությունը «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխություն է առաջարկում

SOCIETY

Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը մշակել է մի նախագիծ, որով առաջարկվում է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ հետևյալ բովանդակությամբ. «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման» մասին օրենքով սահմանված եզրակացություն ստանալու համար գանձել տարեկան բազային տուրքի վեցապատիկի չափով պետտուրք»:

Իսկ ի՞նչ է բազային տուրքը: Նախ նշենք, որ օրենքի համաձայն՝ պետտուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման վերահսկողությունն իրականացնում է հարկային մարմինը: Պետտուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ նույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ: Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում եզրակացությունների տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն, 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն և 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծից:

Պարզաբանվում է նաև, թե ինչու է առաջարկվում լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: Մասնավորապես. ««Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարվել են լրացումներ և փոփոխություններ, տարանջատվել են ոլորտի լիազոր մարմնի՝ առողջապահության նախարարության և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունները: Արդյունքում մշակվել է կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվել է սահմանել հետևյալը. սանիտարահամաճարակային փորձաքննությունն իրականացնելու են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը կամ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությունները: Միևնույն ժամանակ՝ համապատասխան եզրակացությունը տրամադրելու է առողջապահության նախարարությունը, և դրա դիմաց նախատեսվող վճարը պետք է սահմանվի որպես պետական տուրք»: 

Նշենք, որ պետտուրքը օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից ՀՀ պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել բնակչության անվտանգության ապահովման ոլորտում եզրակացությունների տրամադրման ընթացակարգը: Նշվում է նաև, որ այս նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա, իսկ օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից։

Ուսումնասիրեցինք 1997 թվականին ընդունված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, սակայն նկատեցինք, որ մինչև այժմ նման պետտուրք չի գանձվել, ամեն դեպքում, այդ փաստն ամրագրված չէ օրենքում: Պարզաբանումներ ստանալու համար, թե մինչ այս նախագծի մշակումը եզրակացություն տալու համար առողջապահության նախարարությունը կամ էլ նրան կից որևէ կառույց վճար գանձե՞լ է, թե՞ ոչ, ինչպես նաև հասկանալու, թե ինչ հետևանքներ է ունենալու այս փոփոխությունը, զանգահարեցինք առողջապահության նախարարություն, որտեղից խոստացան ավելի ուշ հարցի հետ կապված մեկնաբանություն տրամադրել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League