Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Ստիպում են իմ կամքին հակառակ քայլ անել և ուրիշ դպրոց տանել երեխայիս». ծնողը դիմել է նաև վարչապետին

SOCIETY

Վահրամ Գրիգորյանը երկու երեխա ունի, որոնցից մեկը 4-րդ դասարանում է սովորում, մյուսն այս տարի պետք է առաջին դասարան գնա: Քանի որ Վ. Գրիգորյանի մեծ երեխան սովորում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցում, փոքրին ևս այդ դպրոց տանելու ցանկություն կա: Սակայն կրթության և գիտության նախարարության գործարկած առաջին դասարանցիների գրանցման էլեկտրոնային համակարգը նաև Գրիգորյանների ընտանիքի համար է խնդիրներ առաջացրել: Նշենք, որ համակարգը բացվել է նախօրեին՝ ժամը 09:00ին, և մեկ օրվա մեջ արդեն բազմաթիվ ծնողներ բարձրաձայնել են համակարգից բխող մի շարք խնդիրների մասին:

«Ես երեկ (մայիսի 15-ին) մուտք եմ գործել համակարգ, որպեսզի երեխային գրանցեմ վերոնշյալ դպրոցում, բայց ժամը մոտ 10:30ին բոլոր տեղերն արդեն լրացված էին: Ես գիտեմ ծնողների, որոնք անգամ ժամը 08:50-ին են նստած եղել համակարգչի առաջ, բայց իրենք ևս չեն կարողացել գրանցել իրենց երեխաներին»,-ասաց նա:

Ներկայացնելով համակարգի պատճառով առաջացած իրենց խնդիրը՝ նա նշեց. «Մեր խնդիրն այն է, որ մոտակայքում այլ դպրոց չունենք, որտեղ կցանկանայինք տանել երեխային: Բացի այդ, ես և կինս աշխատում ենք, երեխաներին տանել-բերելու խնդիր կա: Ու նաև չենք հասկանում, թե ինչպես կարելի է երեխաներին երկու տարբեր դպրոցներ տանել, երբ ծնողներն աշխատում են ու տանողբերող չունենք: Գոնե ինչ-որ մեխանիզմներ մշակեին, որով առաջնահերթություն կտրվեր տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաներին: Ես չեմ կարողանա մեր տարածքում գտնվող այլ դպրոց տանել իմ երեխային, մյուս դպրոցները բավականին հեռու են, իսկ երեխան պետք է ստիպված լինի ճանապարհներ անցնել: Եթե մեր երեխաները սովորեն տարբեր դպրոցներում, ստիպված պետք է աշխատանքից դուրս գանք, որ կարողանանք նրանց դպրոց տանել ու բերել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Գրիգորյանը՝ նշելով, որ 4-րդ դասարանում սովորող երեխան սիրում է դպրոցը, բարձր առաջադիմություն ունի, մեդալներ ևս ստացել է:

«Բայց քանի որ փոքրին չենք կարողանում ընդունել այդ դպրոց, մեծին էլ պետք է հանենք այդ դպրոցից, որ կարողանա փոքրի հետ այլ դպրոց գնալ ու նրան իր հետ դպրոց տանել ու բերել: Ես չգիտեմ՝ մեծ երեխաս կհամակերպվի՞, թե՞ ոչ: Մեծ հաշվով, որքանով ես եմ եզրակացնում՝ իմ ընտրության իրավունքը խախտվում է: Իմ երախայի իրավունքը ևս ոտնահարվում է: Չէ՞ որ, ըստ օրենքի, երեխան ուսումնական հաստատությունն ընտրելու իրավունք ունի»,-իր մտահոգությունները հայտնեց մեր զրուցակիցը:

Նա հայտնեց, որ երեկ ավելի քան 40 ծնողներով ԿԳՆ են գնացել և ներկայացրել իրենց դիմում-բողոքները: «Բացի այդ, ես առանձին դիմում-բողոք եմ գրել վարչապետին: Նշել եմ, որ եթե հարցը չլուծի, գոնե հսկողության տակ պահի այն: ԿԳՆ դիմում եմ ներկայացրել՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որ մյուս երեխան էլ նույն դպրոցում սովորի, որովհետև տանել-բերելու խնդիր ունենք: Մի շարք աշխատակիցներ են ներկայացել ու ասել, որ կպատասխանեն մեզ: Ես իրենց տրամադրվածությունից ենթադրում եմ, որ հարցը մեզ համար դրական լուծում չի ստանալու: Նախկինում գոնե երկու ամիս ժամանակ էին տալիս, որ ծնողը տանի ու իր ուզած դպրոցում երեխայի թղթերը հանձնի: Հիմա ծրագիր են գործարկել, ու հանկարծ տասը-քսան րոպեում որոշ դպրոցների առաջին դասարանցիների համար նախատեսված տեղերը լցվում են: Ինձ էլ ասում են՝ տարեք ուրիշ դպրոց, բայց ինչո՞ւ եք ստիպում: Ի՞նչ իրավունք ունեն ինձ ստիպել ու ասել՝ ո՞ւր տանեմ իմ երեխային: Ես իրավունք ունեմ, չէ՞, որոշելու իմ երեխայի ապագան: Նախ կազմակերպիր դպրոցների կարգ ու կանոնները, հետո ինձ ստիպիր ու ասա, որ երեխային տանեմ այդ դպրոց»,-ասաց նա և ընդգծեց, որ երեկվանից շատ ծնողներ բարձրաձայնել են նաև համակարգի տեխնիկական թերությունների մասին. «Բացի այդ, ինձ համար շատ անհասկանալի է, թե ինչպես կարող է 20 րոպեում 175 աշակերտ գրանցվի, բայց, միևնույն ժամանակ, մյուսները բախվեն տեխնիկական խափանումներով պայմանավորված խնդիրների: Մարդկային գործոն չկա, բայց, չգիտես ինչպես, կարճ ժամանակում տեղերը լցվել են»,-ասաց նա՝ շեշտելով, որ պատրաստվում է մինչև վերջ գնալ:

«Անելանելի դրության մեջ ենք հայտնվել, մոտիկ դպրոց չունենք, երեխաներին էլ չենք կարող տարբեր դպրոցներ տանել: Ես իրենց ասացի՝ եթե բացասական պատասխան լինի, ես երեխային ուրիշ դպրոց չեմ տանելու: Իրենք էլ ասացին՝ ծնողի մեղքն է, եթե երեխան չգնա դպրոց: Բայց ինչպե՞ս, եթե ուզում եմ դպրոց տանել, բայց դուք չեք թողնում ու պարտադրում եք այլ դպրոց տանել: Մեր տարածքի շրջակայքում բնակվողներից բոլորի երեխաները դուրս են մնացել կոնկրետ այդ դպրոցից»,-շեշտեց Վ. Գրիգորյանը:

Նա հայտնեց, որ ԿԳՆ-ից խոստացել են առանձին քննարկել բոլորի դիմումները: «Ասացին, որ բոլորիս զանգելու են ու հայտնեն դիմումների պատասխանների մասին: Եթե իմ դիմումի պատասխանն ինձ չբավարարի, պատրաստ եմ անգամ խորհրդակցել իրավաբան ընկերներիս հետ՝ հասկանալու դատարան դիմելու հնարավորությունը: Ինձ ստիպում են իմ կամքին հակառակ քայլ անել և ուրիշ դպրոց տանել երեխայիս, ես իրավիճակը հենց այսպես եմ ընկալում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ համակարգի գործարկումից հետո արդեն բազմաթիվ ծնողներ բարձրաձայնել են նշվածից բխող խնդիրների մասին: Բացի տեխնիկական հարցերից ու դժգոհություններից, ըստ ծնողների, առաջանում են ավելի խնդրահարույց հարցեր: Նրանք իրենց բողոքն են բարձրաձայնում նաև այն առումով, որ շատ դեպքերում ստիպված են լինելու երեխաներին այլ համայնքներում գտնվող դպրոցներ տանել, ինչն էլ իր հերթին նրանց համար լրացուցիչ հոգսեր ու ավելորդ ժամանակ է պահանջելու:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League