«Դիլիջանի ազգային պարկ»-ի «Խռտանոցի ձոր» կոչվող տարածքում այրվել են փայտե թափոններ
SOCIETYՄայիսի 16-ին՝ ժամը 14:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի կենտրոնական բանկի դիմացի անտառում ծուխ է նկատվում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Դիլիջանի ազգային պարկ»-ի 3-րդ պահաբաժնի «Խռտանոցի ձոր» կոչվող տարածքում այրվում են փայտե թափոններ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:57-ին: Մոտ 3500 քմ տարածքում այրվել են կուտակված փայտե թափոններ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Դիլիջանի ազգային պարկ»-ի 3-րդ պահաբաժնի 3 աշխատակից:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



