Կրեմլում տեղյակ են Սինայի թերկաղզու վրա A321-ի պայթելու հնարավոր պատճառ դարձած ռումբի լուսանկարի մասին
SOCIETYԿրեմլում տեսել են համցանցում տեղադրված լուսանկարը, որում, ինչպես պնդում են, պատկերված է այն ռումբը, որով Սինայի թերակղզու երկնքում պայթեցվել է ռուսական A321 ինքնաթիռը:
«Այո, մենք տեսել ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողներին ասել է ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, պատասխանելով այն հարցին, թե հատուկ ծառայություններն արդյո՞ք ուսումնասիրելու են այդ լուսանկարը, նա նշել է, որ «նրանք անելու են այն, ինչն անհրաժեշտ է այդ ահաբեկչական գործողության պատասխանատուների անձը հաստատելու և նրանց բռնելու համար»:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ Նախագահը Ռուսաստանի բոլոր ուժային գերատեսչություններին հանձնարարել է առանց վաղեմության որևէ ժամկետի գտնել նրանց, ովքեր կանգնած են այդ ահաբեկչական գործողության նախապատրաստման և իրականացման հետևում»,- ընդգծել է Պեսկովը:
«ՌԻԱ Նովոստի»-ն, հղում կատարելով «Ռոյթեր»-ին և «Ասոշիեյթեդ Պրես»-ին, հայտնում է, որ ԻՊ-ի համացանցային հանդեսում տեղադրվել է այն ինքնաշեն պայթուցիկ սարքի լուսանկարը, որը ահաբեկիչներն իբր բերել են A321 օդանավ: Այդ գործակալությունների տվյալներով` լուսանկարում պատկերված է Schweppes Gold զովացուցիչ ըմպելիքի տարան և ենթադրյալ ճայթիչը (դետոնատորը): Ըստ «Ասոշիեյթեդ Պրես»-ի` ահաբեկիչները ռումբը օդանավ են բերել` սողանցք գտնելով Շարմ էլ Շեյխի օդանավակայանի անվտանգության համակարգում:




