Նուբարաշենի աղբանոցում հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 230 խմ աղբ
SOCIETYԱԻՆ «911» ծառայությունը մայիսի 15-ին, ժամը 09:33-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի հրդեհը մարելու համար անհրաժեշտ է օգնություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻն լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:33-ին, մարվել՝ 17:07-ին:
Այրվել է աղբ (մոտ 230 խմ):
Ժամը 17:23-ից 20:00-ն հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Սանիթեք» ՍՊԸ-ի երեք ջրատար և քաղաքապետարանի մեկ տրակտոր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



