Ինտենսիվ նախապատրաստվում են առաջիկա քննարկումներին
POLITICSԻշխանությունների կողմից առաջիկայում նախատեսված խորհրդարանական լսումների ժամանակ, որտեղ կքննարկվեն անցումային արդարադատության վերաբերյալ տեսակետներ, նախատեսվում է ընդգրկել հնարավորինս լայն հանրային սեկտոր: Գործին լծվել են իշխանությունների արբանյակ h/կ-ներն ու քաղակտիվիստները, որպեսզի քննարկման ընդգրկվածությունը տպավորիչ լինի: Ըստ այդմ՝ նախատեսվում է ԱԺ դահլիճում բուռն և ծավալուն քննարկումներ կազմակերպել: Տեղեկությունների համաձայն՝ «իմքայլական» Նիկոլայ Բաղդասարյանը ներկայումս հատուկ ընթացակարգով համակարգում է, թե հարցերի ինչ ծավալ և ելույթների ինչ հաջորդականություն ու բովանդակություն պետք է լինի: Կա տեղեկություն, որ իշխանությունները մեկ լսումով չեն բավարարվի և մինչև այս խորհրդարանի արձակուրդ մեկնելը կլինի ևս մեկ հանրային քննարկում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



