«Օպել»-ի վարորդը հայհոյել է ու 2 անգամ կրակել 59-ամյա տղամարդու ուղղությամբ. ոստիկանությունը՝ Նոր Նորքում խուլիգանության դեպքի մասին
SOCIETY
Մայիսի 13-ին, ժամը 09.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածի Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի վերնանցումի մոտ վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.15-ին, Բադալ Մուրադյան և Դավիթ-Բեկի փողոցների խաչմերուկում վիճաբանության ժամանակ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տվել է հայհոյանքեր և գազային ատրճանակով 2 անգամ կրակել է 59-ամյա մի տղամարդու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Նոր Նորքում վիճաբանություն է եղել, որի մասնակիցների մոտ գազային ատրճանակ է եղել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



