Չինաստանում բեռնատարը կողաշրջվել է, մահացել է 12 մարդ
INTERNATIONAL NEWS
Չինաստանի Չժեցզյան նահանգի Վենլին քաղաքում գյուղատնտեսական բեռնատարը կողաշրջվել է, ինչի հետևանքով մահացել է 12 մարդ: Եվս 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Տեղի ունեցածի հետևանքով մահացել է 12 մարդ: Նրանցից 8-ը զոհվել է տեղում, իսկ մյուս 4-ը` հիվանդանոցում: 11 մարդ վիրավորվել է: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,- գրված է հայտարարության մեջ: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



