Գերմանիայում հետաքննում են հյուրանոցի այցելուների առեղծվածային սպանությունը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի ոստիկանությունը հետաքննում է հյուրանոցի երեք այցելուների առեղծվածային սպանությունը, որոնք հայտնաբերվել էին արբալետային զենքով խոցված, հաղորդում է BBC News-ը:
Նշվում է, որ դեռեւս չի հաջողվել հաստատել սպանվածների միջեւ կապը. զոհերից մեկը 50-ամյա տղամարդ է, մյուս երկուսը՝ 30 եւ 33 տարեկան կանայք:
Հյուրանոցը տեղակայված է Բավարիայում՝ Ավստրիային սահմանակից Պասաու քաղաքի ծայրամասում: Սպանության կասկածյալները դեռ հայտնի չեն: Հյուրանոցի բնակիչները պնդում են, որ սպանության գիշերը խաղաղ էր ու հանգիստ:
Հյուրանոցի մենեջերը հայտնել է Passauer Neue Presse թերթին, որ բոլոր երեք հյուրերը ծագումով գերմանացիներ էին եւ պատրաստվում էին մնալ հյուրանոցում երեք օր, սակայն նախաճաշ չէին պատրաստել:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



