Դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մայրը դատարանում ուշաթափվեց (տեսանյութ)
VIDEOՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով առաջին դատական նիստը այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց պաշտպաններից մի քանիսի բացակայության պատճառով:
Դատական նիստին չէր ներկայացել մեղադրյալ կուրսանտներից Վաչե Սահակյանի փաստաբան Արմեն Նադիրյանը, նա դատարանին գրությամբ տեղեկացրել էր, որ նույն ժամին այլ դատական նիստ ունի:
Նիստին ներկա չէին նաեւ մեղադրյալ Վարազադատ Սաֆարյանն ու նրա փաստաբան Ազատ Շահբազյանը, նրանք բացակայության մասին չէին տեղեկացրել դատարանին:
Դատական նիստի հետաձգվելը բարկացրեց Հայկազի մորը, նա բղավեց «տականքներ» եւ ուշագնաց եղավ, «Շտապօգնություն» ժամանեց, նրան առաջին օգնություն ցույց տվեցին:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին:
Նիստը նախագահում է դատավոր Դավիթ Հարությունյանը:
Նյութի աղբյուրը՝ News.am



