Դեպի Երևան ավիատոմսերն ամենաէժանն են Ռուսաստանում
SOCIETY
Ավիատոմսերի ամրագրման Biletix առցանց ծառայությունը վերլուծել է Ռուսաստանից ամռան ամիսներին ավիաչվերթների արժեքը և կազմել ամենաէժան ուղղությունների վարկանիշը, որտեղ առաջին տեղում է Երևանը։ Ինչպես տեղեկացնում է այս մասին նշված է lenta.ru-ի ստացած մամուլի հաղորդագրությունում;
Վարկանիշը կազմելու նպատակով մասնագետներն ուսումնասիրել են այն ավիատոմսերի գները, որոնք զբոսաշրջիկներն ամռան համար գնել են հունվար-ապրիլին։ Այդպիսով պարզվել է, որ ռուսաստանցիների համար ամենաշահավետ արտերկրի ուղղությունը Հայաստանի մայրաքաղաք Երևանն է։ Ամենաէժան՝ Դոնի Ռոստով-Երևան չվերթի տոմսը նրանց համար արժեցել է 6331 ռուբլի, Կրասնոդարից Երևան՝ 7131 ռուբլի, իսկ Մոսկվայից Երևան ավիատոմսը՝ 10 735 ռուբլի։
Բացի այդ, մասնագետներն առանձնացրել են Մոսկվա-Մինսկ և Դոնի Ռոստով-Բիշքեկ ուղղությունները, ավիատոմսերի, համապատասխանաբար, 9117 և 10 340 ռուբլի գներով
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



