Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


Սա այլևս 19-րդ դարի խեղճուկրակ, խոնարհված հայ ժողովուրդը չէ

ANALYSIS

Past.am

Ռուսական լրատվամիջոցներն ու Կրեմլին մոտ կանգնած վերլուծաբան-փորձագետները հաճախ դժգոհություն են հայտնում, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները օր օրի ուժգնանում են: Դժգոհություններն այդ, իհարկե, ինչ-որ իմաստով արդարացված են, քանի ներկայումս հայ-ռուսական փոխհարաբերությունները չափազանց բարդ ու խճճված շրջափուլում են: Չնայած այն հանգամանքին, որ կողմերը պարբերաբար բարեկամություն և եղբայրություն են խաղում ու խաղարկում, բայց ակնբախ է, որ այդ սիրո և համերաշխության մեջ ինչ-որ մեծ կեղծիք կա: Կեղծիք, որը ներսից կրծոտում ու մաշեցնում է բեմականացված բարեկամության նուրբ հյուսվածքները:

Եթե փորձենք մեկ բառով բնորոշել վերջին մեկ տարում հայ-ռուսական փոխհարաբերությունների որակը, ապա առաջին բառը, որը կարող է մեր մտքով անցնել, անվստահությունն է: Կողմերը պարզապես չեն վստահում միմյանց: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չկարողացավ մինչև վերջ Մոսկվային համոզել, որ Երևանը հակված չէ փոխել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Նույնիսկ Երևանից հնչող և անթույլատրելիության սահմանները հատող հակաամերիկյան հայտարարությունները չեն փոխում իրավիճակը: Իսկ Փաշինյանի կառավարությանն էլ անհանգստացնում են Կրեմլի և Հայաստանի նախորդ իշխանությունների ջերմ փոխհարաբերությունները: Ինչ-որ զգուշավոր կասկած հայաստանցի գործիչներին հուշում է, որ ռուսները ամեն պահ կարող են հակափաշինյանական դավադրություն նախաձեռնել կամ էլ պարզապես դառնալ դրա մասնակիցը: Ամեն դեպքում, Հայաստանում կանխազգում են այդ հեռանկարի հնարավորությունը:

Նշենք, որ Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության առաջնային մեղավորները հենց ռուսներն են, իսկ ավելի կոնկրետ՝ ռուսական պրոպագանդիստական մամուլն ու կրեմլահպատակ փորձագետներն ու քաղաքական-հասարակական գործիչները, որոնք իրենց անհաշվենկատ մոտեցումներով ամեն ինչ անում են հակառուսական տրամադրությունների տարածման և էլ ավելի խորացման համար:

Ռուսաստանի արդի քաղաքական ու փորձագիտական միջավայրը մեծ մասամբ ժանգոտած, հետադիմական ու անսկզբունք զանգված է, որը մնացել է 20-րդ դարում: Իսկապես պետք է փաստենք, որ հանրությունների հետ աշխատելու ռուսների մոտեցումները չափազանց հին են ու ոչ արդյունավետ: Նրանք չեն հասկանում, որ սա «Վարշավյան» բլոկը չէ, ժամանակները փոխվել են, և իրենք այլևս չեն կարող տանկերով ներխուժել Բուդապեշտ կամ էլ Պրահա:

Իրավիճակն այս մեզ ստիպում է ենթադրել, որ ռուսական փորձագիտական շրջանակները կարծես թե չեն ճանաչում Հայաստանը կամ էլ, համենայն դեպս, չեն կարողանում հասկանալ, թե ինչ տիպի պետության հետ գործ ունեն: Մոսկվայում առաջվա պես տիրապետող է այն տեսակետը, թե տնտեսական ճնշումների կամ էլ ռազմական աջակցության դադարեցման սպառնալիքներով հնարավոր է ծնկի բերել Հայաստանին, իհարկե, «Եթե Ռուսաստանը չլինի, ապա Հայաստանը կոչնչանա» կեղծ ու արհեստական լոզունգի նվագակցությամբ:

Փաստորեն, ռուսական շրջանակները չեն կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ իրենք գործ ունեն եվրոպական մոդելի, ազգային ինքնիշխան պետության հետ, որի հետ փոխհարաբերություններում պետք է կիրառվեն ինդիվիդուալ հատուկ մոտեցումներ:

Ինչ-որ մեկը ռուսներին պետք է բացատրի, որ հայ-ռուսական փոխհարաբերությունները չեն կարող զարգանալ ճնշումների, ինչպես նաև երկաթի ու արյան սպառնալիքի համատեքստում: Սա այլևս 19-րդ դարի խեղճուկրակ, խոնարհված հայ ժողովուրդը չէ: Համանման մոտեցումները անարդյունք են ու անիմաստ:

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation