Սերժ Սարգսյանը այցելել է Ամարասի վանական համալիր (ֆոտո)
SOCIETY
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մայիսի 11-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից։
«Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով այս օրերին գտնվում է Արցախի Հանրապետությունում, այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով Արցախում իր ծրագրերի մասին հարցին՝ ՍերԺ Սարգսյանն ասել էր, որ մտադիր է այցելել Ամարաս՝ հասկանալու համար, թե այն ինչ վիճակում է գտնվում․ «Առանց Ամարասի, Գանձասարի, առանց մեր այլ՝ դարերի իմաստությունն իրենց մեջ կուտակած հուշարձանների անհնար է հայրենիքը պատվով պաշտպանել»։

1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



