Ոստիկանները հայկավանցուն բերման են ենթարկել խանութներից գողություն անելու կասկածանքով
SOCIETY
Մայիսի 10-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Զովունի-Քանաքեռավան ճանապարհի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Հայկավան գյուղի բնակիչ Մ․ Ս-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը Եղվարդի երկու շինանյութի խանութներից գողություններ է կատարել: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Տուժողներին պատճառած վնասի չափը պարզվում է
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



