Yerevan, 31.October.2025,
00
:
00
BREAKING


Էմիլ Օրդուխանյան. «Այսօր քաղաքական օրակարգերի ճշգրտման և հիմնավորման խնդիր կա»

INTERVIEW

Ցավոք, քաղաքականության մեջ մշտապես անձերն են կարևորվել, իսկ քաղաքագիտության պահանջն ինստիտուտների կարևորումն է: Այս համոզմանն է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը, որը, խոսելով անցած մեկ տարվա ընթացքում արձանագրված իրավիճակի մասին, շեշտեց ոչ թե անձերի, այլ համակարգի վրա կենտրոնանալու անհրաժեշտության մասին:

Է. Օրդուխանյանն ընդգծեց, որ իշխանության գործողություններն ու աշխատանքը պետք է գնահատել այն ժամանակահատվածից, երբ տեղի ուենցան ԱԺ ընտրությունները:

«Մեկ տարվա մեջ ունեցանք նոր խորհրդարան, որը լեգիտիմության առումով վայելում էր ժողովրդի մեծամասնության վստահությունը: Իհարկե, ակնհայտ է փորձառության պակասը, բայց խորհրդարանում կա ուժ, որն ԱԺ-ում մշտապես լինելով երկրորդ ուժը, շատ ավելի երկար հետագիծ է ունեցել: Այնպես որ, ԱԺ-ում ինչ-որ չափով կարող է բալանսավորում լինել, բայց պրոդուկտիվության արդյունավետության տեսանկյունից այս պահին ինչ-որ հիմնավոր բան ասելը դեռ վաղ է, որովհետև ԱԺ-ի կողմից դեռ չունենք կառավարության կառուցվածքի փոփոխության վերջնական հաստատումը: Դրանից հետո միայն հնարավոր կլիներ գնահատել նաև գործադիր իշխանության աշխատանքները, գործելաոճն ու արդյունքները: Այնպես որ, մեկ տարվա ամփոփման տեսանկյունից կարող ենք ասել, որ մեկ տարին հետհեղափոխական որոշ քայլերի բովանդակություն ուներ. մասնավորապես՝ նախկին ոչ լեգիտիմ ԱԺ-ի արձակում, առանց ընտրակեղծիքների նոր ԱԺ ընտրություններ և դրան հաջորդող գործադիր իշխանության կառուցվածքային փոփոխություն»,-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ թեև սոցիալական և տնտեսական առումով որոշ փոքր քայլերով դրական տեղաշարժեր են եղել, բայց դրանք չեն համապատասխանում հասարակության ակնկալիքներին:

«Պատճառն այն է, որ հետհեղափոխական իրավիճակում հասարակության ակնկալիքները շատ ավելի մեծ են լինում, քան այն իրական քայլերը, որոնք կարող է իրականացնել որևէ իշխանություն: Այս պարագայում գուցեև ամբողջությամբ չեն արդարանում ակնկալիքները, և դա հնարավոր չէ, որովհետև հեղափոխության հետ ինչպես անձնական, այնպես էլ խմբային, սոցիալական առանձին շերտերին վերաբերող որևէ խնդրի առաջնահերթ լուծումներ էին կապել: Իսկ այդ խնդիրներն իրականում փուլային և ոլորտային լուծումներ են պահանջում»,-ասաց նա:

Անդրադառնալով քաղաքական օրակարգին և այն լցնելու անհրաժեշտությանը, Է. Օրդուխանյանը նշեց. «Այսօր քաղաքական օրակարգերի ճշգրտման և հիմնավորման խնդիր կա: Այդ օրակարգը ձևավորելու և ըստ այդ օրակարգի աշխատելու, դրանով առաջնորդվելու համար հարկավոր են հայեցակարգային մոտեցումներ: Պետք է  հասկանալ՝ պետության քաղաքականությունը զարգացման  ի՞նչ հեռանկար ունի և  ի՞նչ միջոցներով կարելի է դրական արդյունք ապահովել այդ հեռանկարի առումով»:

Նա շեշտեց, որ հայեցակարգեր են պետք տարբեր ոլորտներում. «Օրինակ, տնտեսությունն ի՞նչ հայեցակարգով է զարգանալու: Կան կարևոր հայեցակարգային մոտեցումներ, որոնք կառավարությունը պետք է որդեգրի և ներառի օրակարգում: Նույնը վերաբերում է Ընտրական օրենսգրքին, անցումային արդարադատությանը, այսինքն, լուծում պահանջող այն խնդիրներին, որոնց մասին բարձրաձայնվում էր: Այդ ամենի մասին խոսվել է, բայց արդյոք մշակվո՞ւմ են դրանց  հայեցակարգային հիմքերը, եթե այո, ապա ո՞ւմ կողմից և ինչպիսի՞ փորձագիտական հանրություն է ընդգրկված: Օրակարգ ձևավորելու համար մենք պետք է կարողանանք աշխատեցնել ինստիտուտները, և այդ ամենը չթողնել անձերի վրա. եթե քաղաքական համակարգը չի ինստիտուցիոնալացվում, որքան էլ անձերը բարձր լեգիտիմության ունենան, միայնակ չեն կարող պետություն արդիականացնել: Պետության արդիականացման համար ինստիտուցիոնալացում է հարկավոր»:

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Արցախ-Հայաստան հարաբերություններին, ինչպես նաև «Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք» ֆորումի մեկնարկին:

«Իհարկե, աներկբա է, որ Հայաստան-Արցախը մեկ ռազմավարական համակարգի մեջ են դիտարկվում, Հայաստանը մշտապես դե ֆակտո հանդիսացել է Արցախի անվտանգության համար մեկ երաշխավորը: Սա հենց այդ ռազմավարական բովանդակությունն է, որը կա Արցախ-Հայաստան հարաբերություններում: Սրան զուգահեռ և այս տրամաբանությունից դուրս ցանկացած այլ քայլ, որը կնսպատի այդ բովանդակության համալրմանը և դրա՝ ավելի լիարժեք դառնալուն, միայն դրական է: Սակայն վերոնշյալ պլատֆորմի առումով կա հարցադրում. այս ձևաչափն ի՞նչ քաղաքական ուժեր են առաջարկում և ինչպիսի՞ քաղաքական իրավիճակում: Նախաձեռնությունը այն քաղաքական ուժերինն է, որոնք նախկինում իշխանություն ունեին, և հարց է նաև, թե ինչո՞ւ դա չէր արվում նախկինում: Այսինքն, այդ պլատֆորմի անհրաժեշտությունն այսօ՞ր է ձևավորվել, թե՞ մշտապես եղել է, բայց ուղղակի անդրադարձ չի եղել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության օրակարգին՝ Արցախի մասով, նա հավելեց. «Այսօր Հայաստանի կողմից շատ հստակ առաջարկ է արվում Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու առումով: Սա դրական է, որովհետև գոնե որպես առաջարկ այն Արցախին իրավասուբյեկտության հեռանկար է հաղորդում: Իսկ ներքաղաքական օրակարգում Արցախի հետ մեր ունեցած հարաբերություններում ռազմավարական հարաբերություններն ինչպիսին եղել են,  այնպես էլ շարունակվում են: Պարզապես Արցախում որոշ քաղաքական օղակներ, պայմանավորված նախագահական ընտրություններով, փորձում են Արցախը որպես առանձին տարր դիտարկել Հայաստանից: Այս ամենը դիտարկվում է զուտ նախընտրական շրջանում տակտիկական մոտեցումների տրամաբանության մեջ՝ Արցախում կայանալիք ընտրություններում երևի ինչ-որ դիվիդենտներ հավաքելու նպատակի համատեքստում: Բայց, մեծ հաշվով, Հայաստան-Արցախ հարաբերություններում ոչ մի վատթարացում չկա»:

Աննա Բադալյան  

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.