MH370 ինքնաթիռի անհետացման պատմությունը. առեղծվածը աստիճանաբար բացահայտվում է
SOCIETY2014 թ.-ի մարտի 8-ին MH370 ինքնաթիռը դուրս է եկել Մալայզիայի Կուալա Լումպուր միջազգային օդանավակայանից, շարժվել Պեկին, բայց այլևս չի վերադարձել: Այն կործանվել է Հնդկական օվկիանոսում և նրա բոլոր հետքերն անհետացել են:
Օվկիանոսն իր սև գործն արել է: Հզոր ալիքները, քամիները հեռացրել են ինքնաթիռի մասերը հազարավոր մղոններ: Մալայզիայից, Ավստրալիայից ու Ֆրանսիայից հետախուզական խումբ է մեկնել և ոչինչ չի հայտնաբերել: Թեև Հնդկական օվկիանոսը ամենափոքրն է իր տեսակի մեջ, բայց այն հսկայական տարածք է ընդգրկում:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը` հղում կատարելով scientificamerican.com-ին, համակարգչային մոդելավորման միջոցով բեկորների հնարավոր ուղղությունները պարզելու փորձեր են արվել: Ճիշտ է` աշխատանքի ոչ հստակ լինելը գործն ավելի բարդ է դարձրել, բայց դա, այնուամենայնիվ, հնարավոր է եղել: Նրանք ենթադրել են, որ ինքնաթիռի բեկորները Ավստրալիայի ափերին են մոտեցել:
Ըստ մասնագետների՝ սև արկղը օվկիանոսի խորքերում է. այդ նպատակով հատուկ տեխնիկա են օգտագործել այն հայտնաբերելու համար: Սև արկղը գտնելուց հետո, միգուցե, ավելի հեշտ կլինեն բեկորների որոնողական աշխատանքները:
Օգոստոսի 5-ին հայտնաբերել են ինքնաթիռի թևի բեկորներ, որոնք հավանաբար պատկանում են MH370-ին: Դրանք գտնվել են Մադագասկարում տեղակայված ֆրանսիական մի կղզու ափին: Այդ բեկորները շատ նման են MH370-ի հատվածներից մեկին, թեև հոսանքները այն լրիվ քայքայել են:
Հիշեցնենք` ինքնաթիռի առեղծվածային անհետացումից մոտ 500 օր է անցել և առաջին անգամ նրանից ինչ-որ հետքեր են գտնվել: Այս ավիավթարը խլել է 235 մարդու կյանք:



