Երևանի Դավիթ Բեկի փողոցում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
SOCIETYՄայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata», «Mercedes 320», «Toyota Voxy» և «ՎԱԶ-2101» մակնիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով տուժածներ Մ.Ղ.-ն (ծնված 1991 թ.) և Մ.Ու.-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes 320» և «ՎԱԶ-2101» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



