Մաստարա-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան զոհեր, որից մեկը 2 տարեկան երեխա է (տեսանյութ)
SOCIETY
Մայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» և «Volkswagen Caddy» մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով զոհվել են Խ.Գ.-ն (ծնված 2017 թ.) և Մ.Ք.-ն (ծնված 1951 թ.):
Ըստ ԱԻՆ-ի՝ նախնական տվյալներով կա 5 տուժած:
Shamshyan.com-ը գրում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահածացների և վիրավորների ինքնությունը, տուժածների թիվը 4-ն, մահացածներից մեկը 2 տարեկան աղջնակ է:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



