Եվրոպայի մինչև 21 տարեկանների թաեքվանդոյի առաջնությանը Հայաստանը կներկայանա 6 մարզիկով
SPORTՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկում է թաեքվանդոյի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Արդեն 6-րդ անգամ անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հանդես կգան Հենրիկ Բադալյանը (58կգ), Սերգեյ Ավանեսովը (63 կգ), Հակոբ Ղազարյանը (68կգ), Ավետիք Ղազարյանը (74կգ), Գրիգոր Շահբազյանը (80կգ), Իզաբելա Վարժապետյանը (62 կգ):
Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 19-ին և կեզրափակվի նոյեմբերի 22-ին:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



