Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչ­պե՞ս վար­վել, եթե բաց եք թո­ղել ժա­ռան­գու­թյունն ըն­դու­նե­լու ժամ­կետ­նե­րը

SOCIETY

«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց: Օրաթերթը, համագործակցելով ՀՀ փաստաբանների պալատի հետ, այսուհետ հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները: Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ բոլոր քաղաքացիներին:

«Փաստի» խմբագրությանը հարցով դիմել է Անի Աբովյանը (անուն ազգանունը փոփոխված է- խմբ.): Նա բաց է թողել ժառանգությունն ընդունելու համար սահմանված 6-ամսյա ժամկետը և այժմ ցանկանում է պարզել, թե ինչպե՞ս կարող է ընդունել ժառանգությունը ժամկետի բաց թողնված լինելու պայմաններում։

Պատասխանում է փաստաբան Տաթևիկ Բուջատյանը:

Հարցին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է պարզել, թե ժառանգության ընդունման ինչպիսի ժամկետներ ու եղանակներ են նախատեսված։

Ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը (մահացած անձի երեխաները, ամուսինը կամ ծնողները համարվում են ժառանգությունն ընդունող առաջին հերթի ժառանգներ) նախ պետք է այն ընդունի: Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Եթե ժառանգության իրավունքը Ձեզ համար ծագում է ժառանգությունից մյուս ժառանգի հրաժարվելու դեպքում, ապա կարող եք ժառանգությունն ընդունել վեց ամսվա մնացած մասի ընթացքում, իսկ եթե այն երեք ամսից պակաս է, ապա երեք ամսվա ընթացքում: Իսկ այն անձինք, որոնց համար ժառանգության իրավունքն առաջանում է միայն այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում, կարող են այն ընդունել ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետն ավարտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

Ժառանգությունը կարող է ընդունվել հետևյալ եղանակներով.

• ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգության բացման (անձի մահվան) օրվանից վեց ամսվա ընթացքում ժառանգի դիմումը նոտարին հանձնելով:

• Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում նաև այն դեպքում, երբ, նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝ լինի դա շարժական, թե անշարժ գույք, և դա նույնիսկ այն դեպքում, երբ վեց ամսվա ընթացքում չի ներկայացվել ժառանգությունն ընդունելու մասին դիմում։

Օրենսդրի՝ ժառանգված գույքի տիրապետում և կառավարում հասկացությունները ներառում են այն դեպքերը, երբ ժառանգը` 

1. միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, 

2. իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, 

3. իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Փաստորեն, երբ ժառանգը բաց է թողնում ժառանգությունը վեց ամսվա ընթացքում ընդունելու ժամկետը, սակայն ժառանգատուի մահից հետո ժառանգական գույքը տիրապետում և կառավարում է, նա իր այդ գործողություններով ևս ընդունում է ժառանգությունը։ Եվ այդ դեպքում ևս ժառանգը իրավունք ունի ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետից հետո դիմել նոտարին՝ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու նպատակով։ Հարկ է նշել, որ նման եղանակով ընդունելու դեպքում նոտարին դիմելիս անհրաժեշտություն է ծագելու նոտարի մոտ ապացուցելու ժառանգական գույքը տիրապետելու և կառավարելու հանգամանքը, ինչը կարող է կատարվել ցանկացած փաստաթղթով, որը կապացուցի գույքը պահպանելու համար կատարված ծախսերը, այն կառավարելու հանգամանքը (բնակվելու հանգամանքը, եթե անշարժ գույք է), ժառանգատուի պարտքերի վճարումները կատարելու համապատասխան չեկերը և այլն։

Իսկ այն դեպքերում, երբ ժառանգները մի քանիսն են, ժառանգը կարող է առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունել՝ այն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը: Իսկ եթե չկա նման համաձայնության առկայություն և առկա է վեճ ժառանգների միջև ժառանգությունն ընդունելու վերաբերյալ, ապա ժառանգությունը կարող է ընդունվել միայն դատական կարգով։

Պատահում է նաև, որ ժառանգն ուղղակի չի իմացել ժառանգության բացման մասին, ոչ էլ կառավարել ու տիրապետել է ժառանգական գույքը։ Օրենսդիրը այս դեպքում ևս սահմանել է հստակ կարգավորումներ։ Այսպես. ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League