Ի՞նչ եկամուտներ է ստացել կադաստրի կոմիտեի ղեկավարը. Սարհատ Պետրոսյանի հայտարարագիրը
SOCIETYԱնշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ս. Պետրոսյանը հայտարարագրել է տվյալներ դրամական միջոցների և եկամուտների վերաբերյալ:
2018թ. հարկային տարվա սկզբում Ս. Պետրոսյանի դրամական միջոցները կազմել են 9 892 245 ՀՀ դրամ, 50 ԱՄՆ դոլար և շուրջ 2615 եվրո:
Հարկային տարվա վերջում նրա՝ վերոնշյալ դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 7 245 560 ՀՀ դրամ, 50 ԱՄՆ դոլար և շուրջ 2615 եվրո:
2018 թվականին Ս. Պետրոսյանի եկամուտների հանրագումարը կազմել է 9 523 511 ՀՀ դրամ:
Նշված հանրագումարից 3 191 478 ՀՀ դրամը, 842 572 ՀՀ դրամը և 4 034 461 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից: 9 523 511 ՀՀ դրամ հանրագումարից 1 455 000 ՀՀ դրամը շահաբաժին է:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



