Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Դա­տի է տվել իր բա­րե­կա­մին.մի վա­գոն-տնա­կի պատ­մու­թյան հետ­քե­րով

SOCIETY

Դեռ մեկ տարի առաջ Գյումրիում՝ քաղաքի ծայրամասում, մի ընտանիք ապրում էր կիսաքանդ, խոնավ, փտած տնակում: «Շիրակ կենտրոն» հ/կ-ն պարբերաբար օգնում էր այդ ընտանիքին, ինչպես բոլորի դեպքում: Սփյուռքահայ հովանավոր գտնվեց, որը նոր, երեք սենյականոց, կոմունալ բոլոր հարմարություններով բնակարան նվիրեց այս ընտանիքին:

«Մեր բոլոր հովանավորների թիվ մեկ սկզբունքն է, որ ընտանիքների տեղափոխությունից հետո տնակները պետք է քանդվեն, տարածքը մաքրվի, որ տնակները վերանան: Այն, որ հիմա Գյումրիում 2800-ից ավելի տնակ կա, դրա առնվազն կեսից ավելին չպետք է լիներ, եթե նախորդ իշխանությունները հանցավոր գործարքների մեջ չմտնեին: Այն մարդիկ, որոնք բնակարան էին ստանում, նրանց տնակները պետք է քանդեին: Տնակները քանդելու հարցում որևէ զիջման չենք գնում: Չի եղել դեպք, որ ընտանիքը բնակարան ստանա, և նրանց տնակը չքանդենք», - «Փաստի» հետ զրույցում ասում է «Շիրակ կենտրոն» հ/կ ղեկավար Վահան Թումասյանը:

Թվում է, թե փորձություններ, դժվարություններ տեսած այս ընտանիքի կյանքը պետք է բարի, դրական շարունակություն ունենա, սակայն պարզվում է, որ խնդիրները դեռևս առջևում են: «Այս ընտանիքը, որտեղ անչափահաս երեխաներ են մեծանում, տեղափոխվեց իր նոր տունը, տնակը քանդեցինք, ինչից հետո սկսեցի նամակներ ստանալ Մոսկվայից՝ հայհոյախառն, կիսահայերեն, կիսառուսերեն, թե՝ «մեր տունը, մեր օջախը քանդել ես»: Հետո պարզվեց, որ մոտավորապես 25-27 տարի առաջ ինձ հետ նամակագրության մեջ գտնվող անձը բնակարան է ստացել, տնակը չի քանդել և տվել է իր քրոջը: Ընտանիքում հետագայում երեխաներ են ծնվել, մեծացել: Բայց մենք ի՞նչ իմանայինք այդ մասին: Տնակները սեփականության վկայական չունեն: Դրանք համայնքային հողատարածքի վրա ապօրինի կառույցներ են: Կան փաստացի տնօրինողներ, բայց նրանք սեփականատերեր չեն: 

Դրանից հետո մեծ պատմություններ սկսվեցին: Ես իրենց բացատրում եմ, որ դուք արդեն Ռուսաստանի քաղաքացի եք, և եթե նույնիսկ տնակը պահպանած լինեինք և բնակվեիք այդ տնակում, միևնույն է՝ դուք չէիք կարող որպես փոխհատուցում բնակարան ստանալ, քանի որ մի անգամ արդեն ստացել եք: Նշում էի, որ պետք է ուրախ լինեն, որ իրենց քրոջ երեխաները բնակարան ունեն: Իրենք, սակայն, չեն ընկրկում: Փաստաբան են վարձել, դիմել դատարան, մեղադրում են ինձ, որ «ես նպաստել եմ իրենց ընտանիքի անօթևան դառնալուն»: Նաև դիմել էին դատախազությանը, որը գործ էր հարուցել, ուսումնասիրություններ իրականացրել, սակայն հետո գործը կարճեցին: Դատախազությունն առաջարկեց, որ մի տնակ տամ իրենց, ես էլ համաձայնեցի, որովհետև չէի ուզում քաշքշուկի մեջ ընկնել:

Անապահով ընտանիքներին յոթ ամիս շարունակ վառելափայտով ենք ապահովել: Այդ տարիներին 7 ընտանիքի ենք բնակարան հատկացրել, իսկ առաջիկայում մոտ 10 բնակարանի խնդիր ենք քննարկում հովանավորների հետ: Արդյունքում մեր պարգևատրումը պետք է լինեն քրեական գործե՞րը: Այսօր էլ դատարանից ծանուցում եմ ստացել, որ դատարանը վարույթ է վերցրել մեր նկատմամբ բողոքը», - ասում է պարոն Թումասյանը:

Նա նշում է, որ իրենք իրավունք չունեն տնակը տանել ու դնել այդ նույն հողի վրա: «Ես հարց եմ տալիս՝ որտե՞ղ եք այն դնելու: Համայնքային հողատարածքի վրա տնակ տեղադրելու իրավունք չունեք: Մենք փորձում ենք Գյումրին տնակներից մաքրել, որ վերջապես քաղաքը քաղաքի նմանվի: Նախորդ տարի, երբ կառավարության որոշմամբ տնակների հաշվառում սկսվեց, նկատեցինք, որ շատերը չեն ուզում տնակները քանդել, որովհետև մտածում են՝ եթե դրանք հաշվառում են, ուրեմն մի բան կա: Բայց այդպես չէ: Հովանավորների հետ հազար ու մի փաստաթուղթ ենք ստուգում: 150-160 ընտանիքի բնակարան ենք տվել, մի դեպք չի եղել, որ սխալված լինենք: Չէ որ դրանից հետո արդեն հովանավորները կկորցնեն իրենց վստահությունը: Հիմա պետությունն ինքը պետք է տնակները հեռացնի: Մենք 100 անգամ առաջարկել ենք դա: Պետք է լինի պատշաճ իրազեկում, և քաղաքը տնակներից մաքրվի», - հավելում է մեր զրուցակիցը: Նա նշում է, որ շատ ավելի կարևոր է այս խնդրի մարդկային կողմը:

«Ամերիկահայը, որը նույնիսկ հայերեն չգիտի, Գյումրիի հասցեն էլ չգիտի, որոշել է վատ պայմաններում ապրող ընտանիքին բնակարան նվիրել, իսկ իրենց հարազատը, որն ապրում է Ռուսաստանում, դատի է տալիս ոչ միայն ինձ, այլև իր բարեկամներին: Շշմելու բան է»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League