Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Արարատ Միրզոյանն ու Չեխիայի դեսպանը կարևորել են ԼՂ հիմախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծումը

SOCIETY

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված են Գյուղական տարածքային զարգացման հանձնաժողովի անդամներ: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

 

«Չեխիան Եվրամիությունում Հայաստանի ամենակարևոր գործընկերներից մեկն է»,-ողջունելով հյուրերին` նշել է Արարատ Միրզոյանը` հավելելով, որ հայկական կողմը տրամադրված է առավել զարգացնել եղած սերտ հարաբերությունները: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության, երկկողմ միջխորհրդարանական կապերի դերը` շնորհակալություն հայտնելով  Միլան Շտեխին այս գործում ունեցած զգալի ավանդի համար:

 

 Նրա խոսքով` ապագայում ևս ակնկալվում է ակտիվ համագործակցութուն թե՛ միջխորհրդարանական, հատկապես պատգամավորական բարեկամական խմբերի, թե՛ միջազգային  կառույցների հարթակներում:

 

Արժևորելով Չեխիայի խորհրդարանի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը` օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիության հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է: Ըստ նրա` ակնկալվում է բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ աջակցությունը նաև Համաձայնագրի իրականացման գործում:

 

Հյուրերի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է այն գործընթացներն ու զարգացումները, որոնք տեղի են ունեցել թավշյա հեղափոխության շրջանում և դրան հաջորդած ժամանակահատվածում, անդրադարձել ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության զարգացմանը, դատական և ընտրական համակարգի բարեփոխումներին ուղղված քայլերին:

 

Խոսելով Հայաստանի համար զգայուն հարցերից` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահության ձևաչափում լուծելու հայկական կողմի հանձնառությունը` կարևորելով նաև արտաքին հանրության աջակցությունը միջազգային մանդատ ունեցող այս միակ կառույցի գործունեությանը:

 

Օրենսդիր մարմնի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Չեխիայի Պատգամավորների պալատին` Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշման ընդունման համար` հույս հայտնելով, որ առաջիկայում այն կընդունվի նաև Սենատի կողմից:

 

«Ես վստահ եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն է»,-իր խոսքում նշել է Միլան Շտեխը` հավաստիացնելով, որ ջանքեր է գործադրելու` այդ փաստը Չեխիայի Սենատի կողմից ևս ընդունելու ուղղությամբ:

 

Սենատի փոխնախագահն ընդգծել է, որ իր երկիրը բոլոր մակարդակներում սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը` հավելելով` ԼՂ հիմախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

 

Կարևորելով միջխորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը` չեխ հյուրը ներկայացրել է իրենց պատվիրակության այցի գլխավոր նպատակը` ծանոթանալ Հայաստանի տարածաշրջանների կարողություններին, մայրաքաղաքի և համայնքների տնտեսական հնարավորությունների համաչափ զարգացման ուղղությամբ տարվող քաղաքականությանը, ներդրումներ կատարելու հեռանկարներին:

 

«Առկա են բոլոր հնարավորությունները նոր թափ հաղորդելու հայ չեխական գործակցությանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ուղղություններով»,- նշել է Սենատի փոխնախագահը:

 

Կարևորելով համանման այցերը` Միլան Շտեխն Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Չեխիայի Հանրապետություն: 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League