Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Առաջին հերթին կար մեկ մեղավոր, որը Լևոն Տեր-Պետրոսյանն էր». հ/կ ղեկավար

SOCIETY

Past.am

Մարտի 1-ի թիվ մեկ պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է: Այս համոզմանն են «Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք այսօր կայացած ասուլիսի ժամանակ խոսեցին 2008 թվականին տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Հ/կ-ի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը նախ նշեց.

«Երևի թե բոլորիս համար պետք է պարզ լինի, որ առաջին հերթին կար մեկ մեղավոր, որը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Այդչափ բազմություն հավաքելն ու հետո անկազմակերպ վիճակում թողնելը միանշանակ պետք է բերեր այն հետևանքներին, ինչը եղավ: Տեր-Պետրոսյանը շատ լավ էր տիրապետում մանիպուլյացիաներին, նա շատ լավ ստրատեգ էր և կարող էր գնալ զոհերի: Եվ այդ համատեքստում շատ բնական էր այն ամենն, ինչ կատարեց»:

Կ. Գրիգորյանը շեշտեց, որ ինքը ևս եղել է ցույցերին, շփվել է թե՛ ցուցարարների, թե՛ լիդերների հետ:

«Ցուցարարներից զատ՝ կային մարդիկ, որոնք կողմ էին, որ ամեն ինչ զարգանա ոչ թե խաղաղ ցույցերի, այլ ջարդուփշուր անելու, հաշվեհարդար տեսնելու սցենարով, ինչն էլ պետք է բերեր իշխանափոխության: Կային նաև կրիմինալ տարրեր, նաև գրպանահատներ»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ամենին գումարվում էին նաև մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած դեպքերը, որոնք մարդկանց ավելի էին հունից հանել:

«Եվ բացառապես Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որը կարող էր այդ ամենը պահել օրենքի շրջանակներում: Բայց դա իրեն արդյոք ձե՞ռք էր տալիս: Միանշանակ՝ ո՛չ: Եվ ինքն իրեն ապահովագրեց հայտնի մի տարբերակով՝ ասելով, որ իրեն տնային կալանք են տվել: Բարեբախտաբար, վերջերս հրապարակվեց ՄԻԵԴ-ի որոշումը, որը եկավ ապացուցելու այն փաստը, որ իրականում այդպես չի եղել, և նա ազատ է եղել իր տեղաշարժի հարցում: Ես այդ մասին 11 տարի պնդել եմ: Նա ունեցել է տեղաշարժի հնարավորություն, բայց ինչո՞ւ տեղաշարժվեր, ինչո՞ւ փոխեր իրավիճակը, երբ ամեն ինչ լավ սցենարով էր զարգանում: Այս ամենի հետ կապված փաստեր և գաղտնալսումներ կան, որոնցում կա նաև Ալեքսանդր Արզումանյանի (2008թ.-ին Ալեքսանդր Արզումանյանը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետն էր-խմբ.) մասնակցությունը»,-շեշտեց նա:

Արսեն Սիմոնյանն էլ հավելեց. «Այդ ամենից էլ ակնհայտ էր դառնում մարդկանց նկատմամբ իրենց վերաբերմունքը: Իրենց իսկ խոսքերով՝ ամեն ինչ կառավարվում էր, կառավարվում էին թե՛ թալանը, թե՛ բախումները: Եվ այս ամենի հետ մեկտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ գոհ ու ինքնավստահ ասում էր, որ ամեն ինչ շատ լավ է, պետությունն ապահվում է իր անվտանգությունը, իսկ որդուն երկրից հեռացրել էր»:

Արսեն Սիմոնյանն էլ ընդգծեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կորցնելու ոչինչ չուներ, և կատարվածից միայն քաղաքական դիվիդենտներ շահեց:

Կ. Գրիգորյանն էլ ավելացրեց, որ շատ հստակ սցենարով են աշխատել. «Հաշվի առնելով նաև իր ռևանշիստական մոտեցումները՝ նա շատ շահեկան դիրքում էր: Առաջին տարբերակով ջարդուփշուր անելու ու այրելու միջոցով իշխանության գալու հնարավորություն կար: Եթե դա չհաջողվեր, երկրորդ տարբերակով, այդուհանդերձ, նա իշխանությունների հանդեպ լուրջ հաղթաթուղթ էր ունենում, քանի որ ստացվում էր, որ նրանք ժողովրդի նկատմամբ ուժ էին կիրառել: Բացի այդ, Լևոն Տեր- Պետրոսյանը շատ լավ գիտեր, որ իրավապահ մարմինները երբևէ թույլ չեն տալու, որ քաղաքում «разгром» լինի»,-ասաց նա՝ հավելելով, որ լինելով մարտի 1-ի գործողությունների կիզակետում, այն, ինչ տեսել են, սարսափելի էր:

«Ոստիկանության հետ բախումներն ամեն ձևով խրախուսվում էին: Չեմ կարծում, մարդիկ, ովքեր եկել էին խաղաղ ցույցի միջոցով ինչ-որ բանի հասնելու, երբևիցե իրենց թույլ կտային գնալ թալանի: Բայց կար մի զանգված, որը մեծագույն հաճույքով էր իրականացնում հրահանգները»,-ասաց Կ. Գրիգորյանը:

Ամփոփելով՝ նա հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ն. Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ ոչ ոք չի ազատվելու արդարադատությունից: Այդ դեպքում հարց՝ Լևոն-Տեր Պետրոսյանը, որը գլխավոր մեղավորն է, ինչո՞ւ է ազատության մեջ: Նրա նկատմամբ ինչո՞ւ քրեական գործ հարուցված չէ: Նրա գործողությունները շատ հստակ են եղել և նա հիմա պետք է պատասխանատվության ենթարկվեր»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ իրողության փոփոխության մասին հայտարարությունները միայն խոսքեր չեն լինի:

«Առավոտից երեկո հայտարարվում է, որ ամեն ինչ ազնիվ է լինելու: Հույս ունենք, որ այդ ազնվությունը կցուցաբերվի և ինչ-որ կա՝ ջրի երես դուրս կգա: Այսօր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական գործընթաց կա: Թող բացահայտնվի ամեն ինչ,  բայց ինչո՞ւ է դուրս մնացել Լևոն Տեր-Պետրոսյանը, չէ՞ որ հանուն սեփական շահերի հասարակ քաղաքացուն զոհասեղանին դնելը ստորություն է: Պետք է համակողմանի քննություն լինի: Բոլոր նրանք, որոնց գործողության արդյունքում մարդիկ են զոհվել, մարդկանց վնաս է հասցվել, բոլորն անպայման պետք է հատուցեն այդ վնասները: Ուղղակի այս համատեքստում առաջին մեղավորը դրդիչն է՝ Լևոն Տեր Պետրոսյանը»,-եզրափակեց բանախոսը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League