Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար անհրաժեշտ է 5 երկրի համաձայնության առկայությունը. գեներալ-մայոր
SOCIETYԼեռնային Ղարաբաղի հիմնախնդրով համաձայնագիրը ստորագրված չէ, եւ այս հարցն այնքան ժամանակ բաց կմնա, մինչեւ չստորագրվի 5 երկրների կողմից միմյանց վրա չհարձակվելու համաձայնագիր: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
Նրա պարզաբանմամբ՝ նկատի ունի Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին եւ Ռուսաստանին: «ԵՄ-ում, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ինչպես էլ աշխատեն, միշտ որոշակի սպառնալիք կա: Չէ՞ որ սահմանին միայն կրակոցներ չէ, որ եղել են: Դրանք մշտապես են եղել: Բայց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան այցի ժամանակ այդ կրակոցները հաճախակիացան, ինչպես եղել է որեւէ խոշոր մջազգային խաղացողի այցի ժամանակ»,- շեշտեց Պետրոսյանը: Ընդ որում՝ զինվորականը նշեց, որ իրավիճակի լարմամբ մեծապես շահագրգռված է ոչ այնքան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որքան Անկարայի նրա գործընկերները:



