Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Մեկ փլված բնակարանի դիմաց որոշ ընտանիքների տրամադրել են մի քանի բնակարան. Շիրակի մարզում անօթևաններին բնակարաններ բաշխած 4 անձի մեղադրանք է առաջադրվել

SOCIETY

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի ներկայցրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ քրեական  օրենսգրքի  308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Շիրակի մարզում անօթևան քաղաքացիներին բնակարաններ բաշխած պետական մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու փաստերի առթիվ:  Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:  

Քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում պարզվել է, որ 1988թ. երկրաշարժից հետո, որպես անօթևան քաղաքացիներ հաշվառված բնակիչներին բնակարանների բաշխման ժամանակ թույլ են տրվել ենթադրյալ չարաշահումներ: Մասնավորապես՝ մեկ փլված բնակարանի դիմաց տարբեր ընտանիքների տրամադրվել  են մի քանի բնակարաններ: Բացի այդ՝ իրականում բնակարաններ տրամադրված քաղաքացիների ժամանակավոր կացարանները՝ տնակները, բնակարանների տրամադրումից հետո չեն ապամոնտաժվել, սակայն պաշտոնատար անձանց կողմից 2011 և 2013 թվականներին կազմվել են տարածքների ազատման վերաբերյալ կեղծ ակտեր, համաձայն որոնց՝ այդ տնակներն, իբր ապամոնտաժված են:

Տվյալներ են ստացվել նաև, որ մի քանի շենքերի՝ տարբեր հասցեների փլուզված մի քանի բնակարաններում հաշվառված են եղել թվով 5-6-ական քաղաքացիներ, ինչի արդյունքում, 1990-92թթ. նույն այդ հասցեների բնակարանների դիմաց Գյումրի քաղաքում ստացել են տարբեր բնակարաններ:

Պարզվել է նաև, որ համապատասխան տարածքներում առկա են եղել այն տնակները, որոնք, ըստ համապատասխան հանձնաժողովների կողմից կազմված՝ տարածքների ազատման և տնակների ապամոնտաժման վերաբերյալ կեղծ ակտերի, պետք է  ապամոնտաժված լինեին:

Քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2019թ. մայիսի 3-ին նշված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի  314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել Գյումրի համայնքի տնակների ապամոնտաժման և տարածքների ազատման փաստը հավաստող մշտական հանձնաժողովում տարբեր տարիներին ընդգրկված  4 պաշտոնատար անձանց.

2009 թվականից Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետի պաշտոնն զբաղեցնող Տ.Հ.-ին (երեք դրվագ),

2012թ. հոկտեմբերի 12-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 21-ը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման  բաժնի պետի պաշտոնն զբաղեցրած Ա.Դ.-ին՝ (մեկ դրվագ),

2010թ. օգոստոսի 2-ից մինչև 2013թ. նոյեմբերի 15-ը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման  բաժնի մասնագետի պաշտոնն զբաղեցրած Լ.Հ.-ին՝ (երեք դրվագ),

2002թ. մինչև 2017թ.Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման  բաժնի մասնագետ Ա.Ի.-ին (երեք դրվագ):

Մեղադրանքներն առաջադրվել են այն բանի համար, որ որպես Գյումրի համայնքի տնակների ապամոնտաժման և տարածքների ազատման փաստը հավաստող մշտական հանձնաժողովի անդամներ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական այլ դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ 2011թ մարտ և հունիս ամիսներին, 2013թ. հունվար ամսին, միմյանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տարածքի ազատման ակտերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկատվություններ և, կազմելով կեղծ փաստաթղթեր, դրել շրջանառության մեջ՝ հանձնել ՀՀ քաղաքաշինության նախարարություն։

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League