«Պորտուի» ֆուտբոլիստներն ու երկրպագուներն աջակցություն են հայտնել Կասիլյասին
SPORT«Պորտուի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները «Ավեշի» դեմ Պորտուգալիայի առաջնության 32-րդ տուրի հանդիպումից առաջ աջակցություն են հայտնել թիմի իսպանացի դարպասապահա Իկեր Կասիլյասին։
Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ էլ «Պորտուի» ֆուտբոլիստները տեսակցել էին դարպասապահին, որը սրտի վիրահատությունից հետո հիվանդանոցում է:
Սպասվում է, որ առաջիկա օրերին 37-ամյա ֆուտբոլիստը դուրս կգրվի հիվանդանոցից։ Սրտամկանի կաթվածի պատճառով ստենտավորման վիրահատության ենթարկվելուց հետո նա կվերականգնվի 2-3 ամիս։ Դրանից հետո պարզ կդառնա, թե արդյոք Կասիլյասը կարող է շարունակել կարիերան։ Այդ հարցով որոշում կկայացնի «Պորտուի» բժշկական շտաբը։

1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



