Ռոնալդու. Բարսելոնան ինձ համար չէ
SPORTԹուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ չի ցանկանա ապրել Բարսելոնայում:
«Այդ քաղաքն ինձ համար չէ: Այնտեղ եղել եմ 1-2 անգամ եւ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Կրիշտիանուն այնքան էլ դուր չի գալիս նրանց: Սակայն դա նորմալ է, քանի որ մենք մրցակիցներ էինք: Դա խնդիր չէ»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2009-2018-ը հանդես է եկել Մադրիդի «Ռելում», որի կազմում անցկացրել է 438 խաղ, խփել 450 գոլ եւ նվաճել 16 տիտղոս: Այս մրցաշրջանից առաջ նա 117 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Յուվենտուս»:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



