Ձերբակալվել է նախագահի դստերը «ձեռ գցած» տղամարդը
LIFE
52-ամյա ամերիկացի կատակերգու Էնդի Դիկին ձերբակալ են Լոս–Անջելեսի փողոցներում անծանոթ աղջկա նկատմամբ թույլ տված ոտնձգությունների համար։ Ավելի վաղ, Ջիմի Քիմելի շոուի ժամանակ, նա «ձեռք էր գցել» Իվանկա Թրամփի ծնկին, ինչից հետո նրան դուրս էին հրավիրել դահլիճից, – հաղորդում է The Sun-ը։
Ավելի ուշ Էնդի Դիկը պարզաբանել էր, որ չի ցանկացել նեղացնել Իվանկային, այլ պարզապես փորձել է հասկանալ, թե ինչու են նրա ոտքերը փայլում։ Սկանդալային միջադեպը 2007-ին էր տեղի ունեցել, բայց այն ժամանակվանից տղամարդու սովորությունները չեն փոխվել։ Այս անգամ նա Լոս–Անջելեսի փողոցում է մի աղջկա գրկել և նրա հասցեին անվայել արտահայտություններ արել։ Տեղի ունեցածից հետո ոստիկանությունը ձերբակալել է Էնդիին։

1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



