Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թյան «վստա­հե­լի» հա­րա­զատ­նե­րը

ANALYSIS

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հաճախ է աչքի ընկնում սկանդալային հարցազրույցներով, ավելի ճիշտ կլինի ասել՝ նրա յուրաքանչյուր հարցազրույց դառնում է բուռն քննարկումների թեմա։ Նախօրեին մարզպետն, ըստ էության, ուշագրավ հայտարարություն է արել՝ չհերքելով, որ մարզպետարանում և նրա ենթակայության հիմնարկներում աշխատանքի է ընդունում իր հարազատներին։ «Եթե նույնիսկ աշխատակիցների շարքում կան իմ բարեկամները, ապա դրանք հայեցողական պաշտոններում են, ինչի իրավունքն ունեմ, այսինքն՝ հայեցողական պաշտոններում կարող եմ նշանակել մարդկանց, ում վստահում եմ»,- ասել է Գարիկ Սարգսյանը։

Երիտասարդ մարզպետն այսպիսով հակադրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հավաստիացումներին, թե հեղափոխությունը չի հանդուրժում հովանավորչությունը։ Այն պարագայում, երբ Փաշինյանի նախաձեռնությամբ քրեական հետապնդում է նախաձեռնվում նրա մերձավոր հարազատներից մեկի դեմ, երիտասարդ մարզպետն իրեն շրջապատում է ազգականներով, որոնցից շատերը, համոզված եմ, չունեն անհրաժեշտ պրոֆեսիոնալ հատկանիշներ։

Սակայն խնդիրն ավելի խորքային ու բազմաշերտ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Օրինակ՝ ինձ թվում է՝ Գարիկ Սարգսյանը հաճախ հայտնվում է սկանդալների ու աղմկոտ պատմությունների կիզակետում բնավ էլ ոչ այն պատճառով, որ նա հեղափոխության թիմի ամենաապաշնորհ պաշտոնյան է։ Ամենևին՝ ոչ, ավելին՝ Գարիկ Սարգսյանը շատ «քայլողներից» նույնիսկ ավելի արժանավոր է, որովհետև քաղաքական իր կենսագրությամբ պարտական չէ բացառապես հեղափոխությանը։ Նա, համենայն դեպս, կարողացել է գյուղապետ ընտրվել դեռ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին՝ 2016-ի աշնանը։ Խնդիրն այն է, որ Գ. Սարգսյանը, ի տարբերություն մյուս մարզպետների, գուցե ավելի «բաց» է ու նաև լրագրողների հետ աշխատելու փորձառություն չունի, կամ էլ համարում է, որ ամեն ինչի մասին պետք է շիտակ խոսել։ Կադրային հարցերում հովանավորչության երևույթ կա բոլոր մարզերում, ու դա պարզելու համար նույնիսկ պետք չէ անցկացնել լրագրողական հետաքննություն. մեր ընթերցողները կարող են բերել տասնյակ օրինակներ։

Կադրային քաղաքականության մեջ հովանավորչությունը վաղ թե ուշ հանգեցնելու է անարդյունավետ կառավարման, կոռուպցիայի։ Սա աքսիոմ է, որը չի կարող սրբագրվել նույնիսկ բացառիկ հեղափոխության կողմից։ Մյուս կողմից՝ դժվար է մեղադրել մարզպետներին, որովհետև, չնայած հրապարակային բարձրագոչ հայտարարություններին, տեսնում ենք, որ «աներձագի» սինդրոմը շարունակում է աշխատել նաև ավելի բարձր մակարդակում։ Օրինակ՝ մամուլը գրում է, որ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանի հովանավորյալն է, կամ լրագրողական հետաքննությունները բացահայտել են, որ կառավարության միջոցառումների անցկացման մրցույթները գրեթե մշտապես շահում են նույն ընկերությունները, որոնց տերերը մտերիմ հարաբերությունների մեջ են Նիկոլ Փաշինյանի անմիջական շրջապատի հետ։

Սակայն Գարիկ Սարգսյանի երեկվա հարցազրույցի մեխն այն է, որ նա կադրային քաղաքականության հիմքում դնում է վստահության սկզբունքը։ Դա, իհարկե, ճիշտ սկզբունք է, հատկապես հայեցողական պաշտոնների պարագայում, սակայն ստացվում է՝ նոր իշխանության ներկայացուցիչների համար վստահելի են համարվում հիմնականում ազգականներն ու ընկերները, ինչն ամենևին էլ դրական տպավորություն չի թողնում հեղափոխության թիմի կադրային բանկի, առավել ևս՝ կադրային ընտրության չափանիշների մասին։

Հեղափոխությանը մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց շարքերում վստահաբար կան պրոֆեսիոնալներ, քաղաքական ու քաղաքացիական բարձր որակներով օժտված բազմաթիվ մարդիկ։ Նրանցից շատերը հեղափոխության հաղթանակից հետո մոռացվեցին, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը, մեծ հաշվով, «սեփականաշնորհում» է հեղափոխությունը՝ պետական կառավարման համակարգից դուրս թողնելով բազմաթիվ արժանավոր մարդկանց ու «կանաչ լույս» վառելով բացառապես յուրայինների համար։ Մյուս կողմից՝ հեղափոխության հաղթանակից նույնիսկ մեկ տարի հետո իշխանությանը չի հաջողվել ստեղծել արդյունավետ համակարգ, որը կարևոր նախապայման է կադրային արդյունավետ քաղաքականություն վարելու համար։

«Խնամի-ծանոթ-բարեկամ» արատավոր սկզբունքը դիսկրիմինացրել է Հայաստանի բոլոր իշխանություններին ու գործողը բացառություն չի լինելու, եթե ճիշտ ժամանակին անհրաժեշտ հետևություններ չարվեն։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation