10 հետաքրքրաշարժ փաստ Բրունո Մարսի մասին` հատկապես նրա երկրպագուների համար
LIFE
Past.am-ը ներկայացնում է 10 հետաքրքրաշարժ փաստ Բրունո Մարսի մասին:
1. Բրունո Մարսի իսկական անուն-ազգանունը Փիթեր Ջին Բեյըթ Հերնանդես է: Նա իր բեմական անունը ստացել է ըմբիշ Բրունո Սամարտինոյից, որովհետև երեխա ժամանակ Բրունոն ըմբիշի նման անկախ, վստահ ու ուժեղ կամքի տեր տղա էր: Նա ստացել է նաև «Մարս» անվանում, քանի որ նրան աղջիկները երբեմն անվանել են «այլ մոլորակից»: Այսպես նա օգտագործել է Մարս մոլորակի անունը որպես ազգանուն:
2. Նրա թվիթերը ունի մոտ 17 մլն հետևորդ:
3. Բրունոյի վրա մեծ ազդեցություն են գործել Մայքլ Ջեքսոնն ու Էլվիս Փրեսլին: Նրան նույնիսկ տվել են «փոքրիկ Էլվիս» մականունը:
4. Նրա երկրպագուները հայտնի են որպես «Խուլիգաններ» (Hooligans):
5. Երբ Բրունոն 15 տարեկան է եղել, սիրահարվել է իրենից 2 անգամ մեծ ուսուցչուհուն և նրան տվել սիրային նամակ: Ներսում դրել է մոր մատանին, որը գողացել էր նրանից նախապես: Ուսուցչուհին մորը հայտնել է այդ ամենի մասին և հետ վերադարձրել մատանին:
6. Նրա սիրելի գույնը կարմիրն է:
7. 2010 թ-ի սեպտեմբերի 19-ին նրան ձերբակալել են Լաս Վեգասում ՝ մոտը հայտնաբերելով 2.6 գրամ կոկաին:
8. Բրունոն զզվում է իր հիթերից մեկից ՝ «The Lazy Song»-ից:
9. 2011-ին նրա «It Will Rain» երգը ընդգրկվել է «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց-Մաս առաջին» ֆիլմում (The Twilight Saga: Breaking Dawn-part 1):
10. Բրունոն ունի 4 տատու՝ գնչու ձախ ձեռքին, խարիսխ աջ ձեռքին, իր մայրիկի անունը աջ ուսին և «The Pete's boy» գրությունը ձախ մկանին:




















































