Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Ֆրանսիան աննախադեպ անվտանգության միջոցառումներ է իրականացնում մարդաշատ վայրերում

INTERNATIONAL NEWS

 Ֆրանսիայի իշխանություններն անվտանգության եւ քաղաքացիների ապահովությանն ուղղված աննախադեպ միջոցառումներ են իրականացնում: Ֆրանսիացիները խոստովանում են, որ վերջին տասնամյակներում անվտանգության նման ծավալի միջոցառումներ չեն հիշում:

Մայրաքաղաքի փողոցներում շրջում են զինված ոստիկաններ, զինվորականներ: Գրեթե բոլոր սուպերմարկետներում, մոլերում եւ խոշոր խանութներում անվտանգության լուրջ միջոցառումներ են իրականացվում: Խանութի մուտքն ապահովում են անվտանգության զինված աշխատակիցները, ովքեր հաճախորդների մուտքը խանութ թույլատրում են բացառապես ստուգումից հետո: Լուրջ հսկողություն է կատարվում նաեւ հեռուստաընկերությունների եւ թերթերի խմբագրությունների մոտ: Մշակութային կ առույցներում եւ թանգարաններում ոստիկանների եւ զինվորականների ներկայություննը եռապատկվել է: Օրինակ, Ռոդենի թանգարանում անվտանգության աշխատակիցների թիվը կրկնապատկվել էր: Նրանք կրում են հատուկ զրահաբաճկոններ եւ ստուգում թանգարանի այցելուների պայուսակներն ու գրպանները: «Հաշմանդամների տանը», որտեղ գտնվում է Նապոլեոն Բոնապարտի թանգարանը, բացի անվտանգության աշխատակիցներից հսկում են նաեւ ոստիկաններ եւ զինվորներ: Մուտքը խստացվել է նաեւ Լուվրում եւ Դորսեյում: Այս երկու խոշոր թանգարանների մուտքերի մոտ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ոստիկանները, իսկ շենքի յուրաքանչյուր հարկը հսկում են ինչպես ոստիկանները, այնպես էլ զինվորականները: Անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացվում նաեւ կայարաններում: Շուրջօրյա հսկողություն է  իրականացվում պետական կառույցների, Էյֆելյան աշտարակի եւ Հաղթակամարի հարեւանությամբ: Դեռ հայտնի չէ, թե որքան կտեւի հսկողության այս մակարդակը: Չի բացառվում, որ նոյեմբերի 17-ին Գերմանիա-Հոլանդիա խաղի ժամանակ արձանագրված միջադեպը նպաստի ոչ միայն անվտանգության միջոցառումների ժամկետի երկարաձգմանը, այլեւ ծավալների ավելի մեծ ացմանը:  Ոստիկանության փոխանցմամբ, նոյեմբերի 13-ի ահաբեկչության մի քանի մասնակիցներ դեռեւս ազատության մեջ են, եւ իրենք չեն բացառում, որ ահաբեկչությունները կարող են կրկնվել ոչ միայն Փարիզում, այլեւ երկրի այլ խոշոր քաղաքներում:

Ֆրանսիացիներն էլ ստեղծված իրավիճակից դժգոհ են եւ մտահոգ: Նրանց մի մասի գնահամամբ, իրավիճակն ավելի է  սրվելու, քանի որ երկրի իշխանությունները ետ չեն կանգնելու Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում վարած քաղաքականությունից: Որպես իրավիճակի ձգձգման փաստ բերվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը Փարիզ և Օլանդի՝ Վերսալյան պալատում արած հայտարարությունը: Հայտարարություններն ու զինվորականների ներկայությունը Փարիզում ստեղծել են հավելյալ սթրեսի եւ լարվածության իրավիճակ: Նկատելի է, որ մարդաշատ վայրերում ոստիկանական մեքենաների կամ շտապ օգն ության մեքենաների անցնելը քաղաքի բնակիչների մոտ առաջացնում է նոր լարվածություն եւ սթրես:

Տեղի ունեցածն ու չորս ահաբեկիչների ազգությամբ պայմանավորված` առաջին պլան է մղվել ներգաղթյալների հարցը: Բազմաթիվ ֆրանսիացիներ, հատկապես տարեց պահպանողականներ, դեմ են արտահայտվում ներգաղթյալների վերաբերյալ երկրի վարած քաղաքականությանը՝ շեշտելով, որ հարցն արդեն ոչ  միայն վերաբերում է երկրի ժողովրդագրական խնդրին, այլեւ ընդհանրապես անվտանգությանը:

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards