Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված Վա­շինգ­տո­նի նա­խա­ձեռ­նու­թյու­նը. նոր իրա­վի­ճակ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում

SOCIETY

Միացյալ Նահանգները կարող է ապագայում ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ուիլ յամ Գիլը: «Ինչպես գիտեք, ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, և մենք լի ենք կողմերի հետ աշխատելու վճռականությամբ, որպեսզի օգնենք հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Այս առնչությամբ ԱՄՆ-ն կարող է ապագայում ընդունել արտգործնախարարների հանդիպումը: Ներկա պահին քննարկվում է այդ հավանականությունը: Հուսով ենք՝ ապագայում կկարողանանք դրական լուր հաղորդել»,- լրագրողներին ասել է Գիլը: Ուշագրավ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպումից հետո նման հայտարարությամբ հանդես էր եկել Էլմար Մամեդյարովը, սակայն այդ լուրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից ո՛չ հաստատվել էր, ո՛չ էլ հերքվել։

Հիմա փաստորեն Վաշինգտոնը գրեթե պաշտոնական մակարդակով է խոսում Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հնարավոր հանդիպման մասին։

Երկու երկրների արտգործնախարարների մոսկովյան հանդիպումից հետո կարգավորման գործընթացում որոշակիորեն վիճակ է փոխվել։ Նախ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Մոսկվայում քննարկել են կարգավորման 2016թ. ռուսական սցենարը, այսպես կոչված՝ «Լավրովի պլանը»։ Եթե Հայաստանի արտգործնախարարությունը կտրուկ հերքեց այս տեղեկությունը, ապա ՌԴ արտաքին գործերի նախարարը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց ադրբեջանցի իր գործընկերոջ պնդումները։

Արդյո՞ք Վաշինգտոնի դիվանագիտական ակտիվությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև կան սկզբունքային հակասություններ, ու ԱՄՆ-ը փորձում է կասեցնել ռուսական սցենարի իրագործումը, մանավանդ, որ դա 2016-ին հանգեցրել է կարճատև պատերազմի, թե՞ գործ ունենք միասնական գործընթացի հետ ու միջնորդական առաքելությունը գործում է ընդհանուր օրակարգով։ Սա սկզբունքային հարց է, որի պատասխանը ստույգ ունենալ չենք կարող տեղեկատվության պակասի հետևանքով։

Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի պետական սահմանը՝ գնդակոծելով Տավուշի մարզի բնակավայրերին հարող ճանապարհները, ինչի հետևանքով Հայաստանի ԶՈւ-ի սպա վիրավորվեց։ Ուշագրավ է, որ սահմանային միջադեպերն արձանագրվեցին այն օրերին, երբ Երևանում էին ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները, ինչը շատերին հիմք տվեց եզրակացնել, որ, այսպես կոչված, «վերելակային դիվանագիտությունը» կամ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի բանավոր պայմանավորվածությունները սկսել են չաշխատել, ինչը ևս կարող է հետևանք լինել այն հանգամանքի, որ Բաքուն կարգավորման գործընթացում փոխում է իր մարտավարությունը։ Սրան հավելենք այն հանգամանքը, որ մայիսի 1-ից Ադրբեջանում մեկնարկել են Բաքվի ու Անկարայի համատեղ զորավարժություններն, ու այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանը դարձյալ դիմում է շանտաժի քաղաքականությանը։

Չի բացառվում, որ Վաշինգտոնի ուղերձը պայմանավորված է նաև այս հանգամանքով ու փորձ է արվում չեզոքացնել պատերազմի ռիսկերը, որոնք, անշուշտ, նկատելիորեն դրսևորվում են Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների վերջին հայտարարություններում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia