Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Ավ­տո­երթ և հան­րա­հա­վաք. ջեր­մուկ­ցի­նե­րը պա­հան­ջում են չան­տե­սել իրենց ձայ­նը

SOCIETY

Ջերմուկ համայնքի բնակիչներն ավտոերթ և հանրահավաք են նախաձեռնել՝ «Հանուն Ամուլսարի փրկության»: Մայիսի 11-ին՝ առավոտյան ժամը 9:30-ին, մեքենաները կուղևորվեն Ջերմուկից դեպի Արենի, իսկ ժամը 13:00-ին՝ հակառակ ուղղությամբ: Երևանի և Հայաստանի այլ համայնքներից ցանկացողները ժամը 13:00-ին Արենիում կարող են միանալ ավտոերթին:

«Մեր հիմնական միջոցառումը հանրահավաքն է, որը պետք է տեղի ունենա Ջերմուկում: Ուղերձ ենք հղում կառավարությանը, որ Ամուլսարի ոսկու հանքի վերաբերյալ որոշում կայացնելուց հենվի ոչ միայն բնապահպանական փորձագիտական արդյունքների, այլև Սահմանադրության և խախտված իրավունքների վրա, որոնք բարձրաձայնում են ջերմուկցիները: Հանրահավաքի և ավտոերթի միջոցով կառավարությանն ուղերձ ենք հղում, որ ուշադրություն դարձնի նաև այլ բաղադրիչների և ոչ միայն բնապահպանության վրա:

Ջերմուկում մարդիկ են ապրում: Ամուլսարի ճանապարհները փակող ջերմուկցիները միայն բնապահպանական հարցեր չեն բարձրացնում: Կան էլ ավելի կարևոր խնդիրներ: Հանքարդյունաբերության պատճառով մենք ռեալ տնտեսական վնասներ ենք կրում: Ջերմուկի իմիջի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել այս տարիների ընթացքում, ինչն էլ հանգեցրել է զբոսաշրջիկների թվի կտրուկ անկմանը: Փաստացի տարեկան 2000 զբոսաշրջիկ պակաս է եկել Ջերմուկ: 

Մարդիկ ամբողջ գարնանը Ջերմուկում սունկ և բույսեր էին հավաքում ու բավական հաջող վաճառք իրականացնում: Սակայն Երևանում սկսեցին դրանք չգնել՝ ասելով, որ թունավորված են: Էական չէր, որ հանքը չէր գործում, Երևանում կարծում էին, որ տարածքը թունավոր է», - «Փաստի» հետ զրույցում ասում է Ջերմուկ համայնքի բնակիչ Վազգեն Գալստյանը:

Հարցին՝ իսկ եթե հանքը նորից շահագործվի, ինչ քայլերի կգնան համայնքի բնակիչները, պատասխանում է. «Չեմ կարծում, թե այդ լուրն ուրախությամբ կընդունենք, բայց կառավարության համար լուծելու նոր խնդիրներ կառաջանան: Չգիտեմ, թե ինչ գործողությունների կդիմենք, բայց այն, որ կառավարության կայացրած որոշման և հասարակական շահերի բախում կառաջանա, ակնհայտ է: Մենք հենց դա էլ ուզում ենք ցույց տալ, որ պետք է ավելի մանրակրկիտ ուսումնասիրեն հարցը, և նախքան որոշում կայացնելը՝ հաշվի առնեն բոլոր բաղադրիչները», - ընդգծում է Գալստյանը:

Նա ասում է, որ վերջերս կրկին մի շարք խախտումներ են բացահայտել փաստաթղթերում:

««Լիդիանը» մի քանի անգամ պետությանը ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) է ներկայացրել: 3-4 անգամ ներկայացված ՇՄԱԳ-ի մեջ նշված է եղել, որ ազդեցությունը ստորերկրյա ջրերի վրա 0 է, որովհետև տարածքում ստորերկրյա ջրեր չկան: Խոսում էին լեռնային կազմի մասին, որ երկրաբանական այդ կառուցվածքի պարագայում ուղղակի ստորերկրյա ջրեր չեն լինում: Բայց 2016 թվականին ներկայացված ընդհանուր փաստաթղթերում, որոնց հիման վրա բնապահպանության նախարարությունը եզրակացություն է տալիս, մի շարք թվեր են նշված: Օրինակ, փաստաթղթում գրված է, որ ստորերկրյա ջրերի հետ կապված խնդիր կա: Բացի դա, որ Կեչուտի խմելու ջրերը մոտ 10 %-ով կրճատվելու են։ Նման խնդիրներ էլի կան: Բայց հանրային լսումներ չեն կազմակերպվել, որ բնակչությունը տեղյակ լինի: Որոշել են, համաձայնության եկել կառավարության հետ և թույլտվություն ստացել», - փաստում է Գալստյանը:

Վերջերս ՀՀ վարչական դատարանը բավարարել էր «Լիդիան Արմենիայի» հայցն ընդդեմ ոստիկանության: Ավելի վաղ մեզ հետ զրույցում Վազգեն Գալստյանն ասել էր, որ դատարանը որոշում է կայացրել Ամուլսարի տարածքում համայնքի բնակիչների տեղադրած գույքի ապամոնտաժման վերաբերյալ: Հետաքրքրվեցինք, թե ո՞ր փուլում է այս գործընթացը:

«Դատարանի որոշումն ուժի մեջ կմտնի մինչև մայիսի 10-ը, եթե ոստիկանությունն այն չբողոքարկի: Դատարանը պարտավորեցրել է, որպեսզի ոստիկանությունը գործողությունների դիմի: Եթե ոստիկանությունը բողոքարկի, դատական պրոցեսը կշարունակվի», - եզրափակում է մեր զրուցակիցը

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League